Մանկապատանեկան գրքի շաբաթ

Մանկապատանեկան գրքի շաբաթ
Ապրիլի 3-ին Արմավիր քաղաքի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան գրքի շաբաթի բացումը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այնուհետև ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ Արմավիրի մասնաճյուղի ղեկավար բանաստեղծ, արձակագիր Ռափայել Սահակյանը, մանկագիրներ՝ Սուրեն Մուրադյանը, Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ռոզա Եղիազարյանը,Օլգա Դարյանը, Ժաննա Աբրահամյանը և Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:
Ելույթ ունեցան Արմավիր քաղաքի տարբեր դպրոցների աշակերտները: