ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ԲԱՑՈՒՄԸ

Մանկապատանեկան գրականության շաբաթվա բացումը
Ապրիլի 2-ին Դիլիջանիի Վախթանգ Անանյանի անվան դպրոցում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան գրականության շաբաթվա բացումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց մանկապատանեկան գրականության կարևորության մասին, ներկայացրեց իր հանդիպումը Վախթանգ Անանյանի հետ՝ նշելով, որ նրա գրականությունը բարձր է գնահատել Ժան – Պոլ Սարտրը, որ Հայաստան գալով հանդիպել է նրան:Ելույթ ունեցան միջոցառման մասնակից գրողները՝ Հակոբ Հարությունը, Զավեն Պետրոսյանը, Տիգրան Նիկողոսյանը, Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը և Արմենուհի Ապրեսյանը: Աշակերտներն արտասանեցին ներկա մանկագիրների ստեղծագործություններից: Էդվարդ Միլիտոնյանն իր ստացած 2025 թ. ՀԳՄ ամենամյա Վախթանգ Անանյանի անվան մանկական գրականության մրցանակի վկայագիրն ու հուշամեդալը հանձնեց Վախթանգ Անանյանի հիշատակի սրահին: Դպրոցի տնօրեն Սոֆյա Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց ժամանակակից մանկագիրների հետ հանդիպման համար: Ելույթ ունեցան Արմենուհի Ապրեսյանի ղեկավարած ասմունքի խմբակի սաները: Գրողները գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին, Էդվարդ Միլիտոնյանը նվիրեց ՀԳՄ-ի հրատարակած գրքերը, իսկ Անուշ Վարդանյանը՝ «Ծիծեռնակ» ամսագրեր:



