«Ղազախական ժողովրդական հեքիաթներ»

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որին մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և այլ երկրների դեսպաններ։ Ժողովածուում հրատարկվել է Էդվարդ Միլիտոնյանի ողջույնի խոսքը: Գիրքը թարգմանել են Ալեքսանդր Սաֆարյանը, Արման Սաֆարյանը և Վարուժան Խաստուրը։ Գիրքը հրատարակել է «Բզեզ» հրատարակչությունը: