Ձորում մի լույս էլ մարեց

ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հա­վեր­ժութ­յուն Սա­սու­նի ստեղ­ծած «Լու­սա­մատ­յա­նին»
Սա­սու­նը իմ մտե­րիմ ըն­կեր­նե­րից էր: Մենք հա­ճախ ենք հան­դի­պում­ներ ու­նե­ցել դպրոց­նե­րում, բու­հե­րում, գրա­դա­րան­նե­րում, մշա­կույ­թի տնե­րում:
Ես ե­ղել եմ նրա «Ուխ­տա­տուն» կոչ­ված հրա­տա­րակ­չութ­յու­նում, ո­րը ներ­կա­յաց­նում էր ան­շուք, նեղ­լիկ սեն­յակ: Այդ խցի­կում Սա­սու­նը միջ­նա­դա­րի գրիչ­նե­րի նման երկ­նել է իր տասն­յակ գրքերն ու «Հա­վեր­ժութ­յան լու­սա­մատ­յան» հրաշք, ստվա­րա­ծա­վալ գիր­քը, ո­րը բաղ­կա­ցած է 1800 է­ջից, կշռում է 5 կգ: Մի ամ­բողջ գի­տա­կան ինս­տի­տու­տի աշ­խա­տանք է կա­տա­րել մեն­-մե­նակ, ճգնա­վո­րի նման: Նրա այդ ստեղ­ծա­գոր­ծա­կան վիթ­խա­րի տա­ռա­պան­քը պի­տի արժևո­րեն սե­րունդ­նե­րը: Այդ օ­րը Սա­սու­նի խորհր­դով գնա­ցինք Ան­տա­ռա­յին փո­ղո­ցի վրա գտնվող Նա­խա­գա­հի խորհր­դա­կան, գե­նե­րալ-գնդա­պետ Գուր­գեն Դա­լի­բալ­թա­յա­նի աշ­խա­տա­սեն­յակ. գե­նե­րա­լը խոս­տա­ցավ, որ Սա­սու­նի «Լու­սա­մատ­յա­նի» ո­րոշ քա­նա­կութ­յուն ի­րաց­նե­լու նպա­տա­կով ներ­կա­յաց­նի այն ժա­մա­նակ­վա Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Սերժ Սարգս­յա­նին:
Հու­շերն ան­վեր­ջա­նա­լի են: Չորս մտե­րիմ ըն­տա­նիք­նե­րով՝ Յու­րի Ա­միր­յա­նը, նրա կի­նը՝ Ժեն­յա Ա­վե­տիս­յա­նը, Սամ­վել Մու­րադ­յա­նը, կի­նը՝ Նել­լին, Սա­սու­նը, կի­նը՝ Մա­րին, ես, կինս` Մա­րոն, մեր ծննդյան, տո­նա­կան օ­րե­րին հա­վաք­վում էինք որևէ մե­կիս տա­նը, ու­րա­խա­նում: Ժեն­յան ու Յու­րին զու­գերգ, երկ­խո­սութ­յուն­ներ էին կա­տա­րում բե­մադ­րութ­յուն­նե­րից, Սամ­վե­լը հրա­շա­լի եր­գում էր ու աս­մուն­քում, Սա­սու­նը շա­խով ա­նեկ­դոտ­ներ էր պատ­մում, ես աս­մուն­քում էի ինձ­նից կամ Սա­սու­նի կազ­մած ժո­ղո­վա­ծո­ւի վա­ղա­մե­ռիկ բա­նաս­տեղծ­ներ Նա­պո­լեոն Ծա­տուր­յա­նից, Դե­րե­նիկ Չարխչ­յա­նից: Հատ­կա­պես տպա­վո­րիչ էր Չարխչ­յա­նի մար­դա­սի­րա­կան քա­ռա­տո­ղը` նվիր­ված կնո­ջը.
Թե մար­տում ընկ­նեմ, ան­սեր մի՛ մնա,
Տխուր մի՛ մնա, սի­րիր դու մե­կին,
Թո՛ղ ­ջա­հել սիրտդ սի­րով ար­բե­նա,
Ափ­սոս է վար­դը թոշ­նի գա­րուն­քին:
Մեր հան­դի­պում­նե­րը հարս­տաց­նում էր Սիլ­վա Կա­պու­տիկ­յա­նի ներ­կա­յութ­յու­նը, նրա հազ­վագ­յուտ հու­շե­րը իր, գրող­նե­րի կյան­քից: Հի­շում եմ մեր մտեր­միկ հա­վա­քույթ­նե­րը, և խոր թա­խի­ծով ու ջինջ կա­րո­տի զգա­ցում­նե­րով է լցվում հո­գիս:
Ա­վա՜ղ, Սիլ­վան չկա, Յու­րին չկա, Մա­րոն չկա, Մա­րին չկա, ար­դեն Սա­սունն էլ չկա…
Հա­վեր­ժութ­յուն Սա­սու­նի ստեղ­ծած «Լու­սա­մատ­յա­նին»:
Սու­րեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ձորում մի լույս էլ մարեց
45 տարուց ավելի ճանաչում էինք, գիտեինք, իմանում էինք միմյանց, ընկեր, մտերիմ ու բարեկամ էինք: Ասվածից որն ուզում եք ընտրեք ու դեռ ավելին. իրար համար առաջին ընթերցող, խմբագիր, գրախոս ու քննադատ էինք: Գիշերվա կեսին կզանգեր ու. «Ապո, մի հատ լսիր, թե ինչ եմ գրել»: Բայց, չէ՛, ես հիմա իր գրած հրաշալի ակնարկների, պատմվածքների ու տասնյակ գրքերի մասին ոչինչ չեմ ասի: Ինչ ասեմ՝ կարդացողը կարդացել է ու հաստատ հավանել, սիրել ու հիշում է, չկարդացածների համար էլ իմ ասածն՝ ինչ: Երբ ծանոթացանք, ճանաչված անուն էր գրական աշխարհում, նաև Հայաստանի ռադիոյի սեփական թղթակիցն էր: Այն ժամանակ դա, ինչպես ինքն էր ասում, «Աղա գործ էր»… ուսյալը, ազնիվն ու հասկացողը գնահատում էր ու հարգում, խարդախն ու թալանչին՝ վախենում: Ֆելիքսը կուշտ էր «պաշտոնական» հարգանքից, ոչ մեկին էլ չէր վախեցնում ու ահաբեկում:
Հաճախ էինք հանդիպում, միասին լինում: Համոզում-համոզվում էինք, խոսում-վիճում էինք, ուտում-խմում էինք… տո, քեֆ էինք անում, ինչու չէ, նաև քեֆովանում ու հարբում էինք ու միայն երկու օր հետո, մեր տանը, կնոջս պատրաստած թունդ թեյով «օյաղանում», խելքի գալիս… Ու էլի Լոռվա ձորում, մեր ձորում, շարունակվում էր կյանքը, ու էլի մտերիմ ու բարեկամ էինք, գիտեինք միմյանց գրչի տակից դուրս եկած առաջին տողը, եթերում հնչած վերջին հաղորդումը: Գիտեինք, կարդում էինք նաև գրախանութներում հայտնված գրեթե բոլոր գրքերը, ու էսքան թոհուբոհից հետո ամոթ էր, որ գլուխներս «չցավազրկեինք ու չակտիվացնեինք» ֆոնի արաղով ու սիրտներս էլ չզովացնեինք Ալավերդու թաաաարմ-թաաաաարմ, սառըըըը-սառըըըըը «չանի պիվով»…
Ֆելիքսը, Ֆելոն ձորի տղա էր: «Ձորի տղա» ասվածը լավ մարդ, հացով-ջրով մարդ, խոսքաշեն մարդ, ուսյալ-մտավորական մարդ ասված-հասկացվածից դեռ մի բան էլ ավելի է նշանակում «էն լոռու ձորում»: «Էն լոռու ձորը» ամեհի է ու անդնդախոր, սուտ խոսքը՝ չհանդուրժող, կեղծավորին քարազարկ անող, խաբեբային ջրախեղդ անող… Քաջքերն էլ, իսկապես, կան ու հալածում, քարափներից գլորում են «մուխաննաթ» մարդկանց: Ֆելոն շիտակ էր, խոսքը ճակատին ասող էր, գովեր թե փնովեր, աչքերի մեջ ուղիղ նայող էր:
Կյանքում ստացած դաժան հարվածներից ու փորձություններից հետո էլ չկոտրվեց, չբեկվեց, էլի ազնիվ ու շիտակ մնաց, նույն ինքը մնաց…
Ու հիմա, անհավատալին. ինքը… չկա:
Մահվանից մի քանի օր առաջ զանգահարեց ու ասաց.
– Ապո ջան, կարդացել եմ գիրքդ… գրիչդ մեր ժայռերի նման պինդ է, մելանդ՝ Դեբեդի պես անսպառ, խոսքդ՝ մեր ձորերի քամիների նման երկնահաս…
Ծիծաղեցինք… իմ խոսքն էր կրկնում, որ մի օր ասել էի իր մասին… Ծիծաղը դեռ ունկերիս մեջ է: Զանգահարեցի, որ Ամանորը շնորհավորեմ, ասացին…
…Ձորում էլի մի լույս մարեց, մարեց ու անէացավ ժայռերի ծերպերում:
– Հիշո՞ւմ ես, Ֆելո, քեզ միշտ ասում էի. «Մենք բոլորս Փոքր Մհեր ենք, պարզապես քարայրերում էլ տեղ չկա, բոլորը զբաղված են»…
Դու քեզ համար տեղ ճարեցիր, Ֆելո ջան, ապո ջան…
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Սուրբ նպա­տա­կի նվիր­յա­լը
Եր­կիրն իր զա­վակ­նե­րով է հա­րուստ, և հան­քա­յին պա­շար­նե­րից ա­ռա­վել ար­ժե­քա­վոր են նրա զա­վակ­նե­րի գոր­ծը, նվի­րումն ու բա­րո­յա­կա­նութ­յու­նը: Մեծ փո­փո­խութ­յուն­նե­րի ըն­թաց­քում հոգևոր մի­ջու­կի ամ­րութ­յուն է պետք` պահ­պա­նե­լու այն լա­վա­գույ­նը, ո­րը ժա­ռան­գել ես մշա­կույթ ան­վան­յալ լույ­սից:
Սա­սուն Գրի­գոր­յան հրա­պա­րա­կա­խո­սը, բա­նաս­տեղծն ու գրա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծի­չը այդ պինդ մարդ­կան­ցից էր, իմ ա­վագ ըն­կերն էր, ում հետ հաց եմ կի­սել, մեր կո­րուս­յալ երկ­րի և մարտն­չող Հա­յաս­տա­նի դար­դե­րով տա­պակ­վել, ու փոր­ձել եմ, իր` նա­խա­ձեռ­նո­ղի եռ­քի մեջ հայտն­վե­լով, պա­րապ չնա­յել գոր­ծուն և ող­ջա­միտ մարդ­կանց:
Իր աշ­խա­տա­սեն­յա­կը փոքր էր և լրագ­րե­րի կույ­տե­րով լցված, բայց «տե­ղա­վո­րում» էր շա­հագր­գիռ ու կա­մա­յին այ­րե­րի, ով­քեր նպա­տա­կադր­վել էին տես­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րա­նը, ո­րը հի­մա իր գո­յութ­յամբ ազ­գա­յին-քա­ղա­քա­կան խնդիր­ներ լու­ծե­լիս անժխ­տե­լի վկա­յութ­յուն է և ա­հա­զանգ` ապ­րող­նե­րիս:
Իր ժո­ղո­ված-կազ­մած ստվա­րա­ծա­վալ գրքե­րի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կութ­յունն էր Ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան հիմ­նադ­րե­լու սուրբ գոր­ծը, և նա, կոն­յունկ­տու­րա­յին ար­գելք­ներն ու բար­դույթ­նե­րը հաղ­թա­հա­րե­լով, հա­սավ իր նպա­տա­կին: Ճար­տա­րա­պետ Ար­թուր Թար­խան­յա­նի նա­խա­գի­ծը կյան­քի կոչ­վեց: Եվ Սա­սուն Գրի­գոր­յա­նի ա­նու­նը մո­ռա­նալ չի կա­րե­լի: Հիմ­նա­դի­րը ինքն է ե­ղել:
Դժվար է հա­մա­կերպ­վել այն մտքի հետ, որ այդ կեն­սա­սեր, կա­տա­կա­սեր ու իր դար­դե­րը լու­սապ­սակ չդարձ­րած այ­րը այլևս ­մեզ հետ չէ: Հո­գիդ լույ­սե­րում լի­նի, իմ ա­վագ ըն­կեր Սա­սուն Գրի­գոր­յան:
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ