ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Հայ գրականությունը ծանր կորուստ կրեց, կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն կնքեց 60-ականների գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից` բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը:
Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Լոռու մարզի Համզաչիման (այժմ` Մարգահովիտ) գյուղում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ քոլեջ) գեղանկարչության բաժինը, ապա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1983թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա դասընթացները: ՀԳՄ անդամ է 1978 թվականից: 1990թ. եղել է ՀԳՄ Վանաձորի գրական բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, այնուհետև նշանակվել Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն: Հեղինակ է բանաստեղծական մի շարք ժողովածուների` «Եզրագծեր» (1977), «Հրաշք օրեր» (1981), «Վկայություններ» (1989), «Աստծո առավոտ» (1999), «Ի տրիտուր» (2005) և այլն: Հրաչյա Սարուխանի բանաստեղծությունների առաջին իսկ հրապարակումներն իրենց ինքնատիպությամբ, ասելիքի թարմությամբ, բանաստեղծական արտահայտչամիջոցների բազմազանությամբ նոր խոսք էին հայ պոեզիայի անդաստանում` ջերմ ընդունելության արժանանալով ընթերցողների և գրականագետների կողմից: Անուրանալի է նրա վաստակը նաև թարգմանության ոլորտում: Ռուս և համաշխարհային գրողների ստեղծագործությունների նրա թարգմանությունները աչքի էին ընկնում իրենց բնագրային հարազատությամբ և հայեցի հնչեղությամբ: Թարգմանության ասպարեզում նշանակալի ավանդի համար 2015թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ,,Կանթեղ,, մրցանակին:
Իր հերթին նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն և բազմաթիվ այլ լեզուներով:
Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատվել հայ գրասեր հասարակայնության կողմից: Պարգևատրվել է «Մովսես Խորենացի», Միխայիլ Լերմոնտովի անվան «Գրական վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: «Այլ ժամանակներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա, «Եզրագծեր» ժողովածուն «Տարվա լավագույն գիրք», «Վկայություններ» ժողովածուն Ավետիք Իսահակյանի անվան մրցանակների: 2011թ. արժանացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:
Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունները դեռ երկար կապահովեն նրա ներկայությունը ընթերցողների, գրչընկերների սրտերում և հայ գրականության անդաստանում:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հ. Սարուխանի հուղարկավորության հանձնաժողով` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Հրաչյա Սարուխան

ԷՊԻՏԱՖԻԱ
Ահա և չկամ:
Իմ փոխարեն
Մնացին երգերն իմ թերահայտ
Եվ հիմա պիտի
լոկ երգերն այդ
Մոռացվող անունն
իմ փողհարեն:
Հրաչյա Սարուխան պոետը
Երկար տարիներ իր յուրաքանչյուր հրապարակման հետ լինել օրվա լավագույն հրապարակման հեղինակը և անունը չփնտրել հայ պոեզիայի տան ճակատին, նոր իրականության և նոր բանի այդպիսի օժտվածություն ունենալ և չգայթակղվել փառքից՝ նոր իրականության ճակատին դրոշմվելու նոր խոսքով, այլ լինել անընդմեջ, քայլել անընդմեջ նորի և հնի եզրով՝ տեսադաշտից չկորցնելով անցյալը և անգիտության չտալով նորը,- այսպես կարող է լինել միայն հայրենի տան զուսպ, լռակյաց, խելացի տղան:
Այսպիսի որդի ունեցող տունը շուտ չի քանդվի:
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հրաչյա Սարուխանը անցյալ դարի 60-70-ական թվականներին գրականու¬թյուն մուտք գործած երիտասարդ սերնդի լավագույն դեմքերից էր: Նրա բանա¬ստեղծությունները առաջին անգամ տպագրվել են «Ավանգարդում» և նկատվել Մահարու կողմից:
Հրաչյա Սարուխանի հետ մեր ընկերությունը տարօրինակ ստացվեց: Նա սովորում էր Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, դիպլոմային աշխատանք էր նկարում և ինձ կանչեց որպես բնորդ, կոչվում էր «Երիտասարդ բանաստեղծի դիմանկար»: Ոտքերիս տակ մի ծաղկաման կար, որի մեջ ծաղիկների կեսը նկարել էր, կեսը` ոչ: Ես էի նկարում մնացյալը: Ինքն արդեն ամբողջովին տրված էր գրականությանը:
Հիշում եմ Գարիկ Պասմաճյանին նվիրված բանաստեղծությունը. քայլում էինք, հանկարծ գրպանից հանեց ձեռագիրն ու կարդաց. «Երևանից մինչև Երուսաղեմ գլորվում է պոեզիայի դատարկ սկուտեղը, ախր ո՞ւր ես գնում, շան տղա»: Եվ այս տողի մեջ կարծես Գարիկի ապագա ծանր ճակատագիրն էր երևում:
Իր մարդկային, ազնիվ, բանաստեղծական էությամբ, աստվածաշնչյան, մեր հայ գրականության, նաև իր կենսափորձի շաղախով շատ լավ բանաստեղծու¬թյուններ էր գրում և՛ ազատ, և՛ դասական տաղաչափության ձևերի մեջ: Թվացյալ խաղաղ արտաքին թաղանթի տակ ջղաձիգ վերաբերմունք, ապրում, այսինքն` բանաստեղծի, մարդու կեցվածք ուներ:
Հրաչիկի մարդկային տեսակը հազվագյուտ էր, ազնիվ, պարկեշտ, գրական ընկերներին երբեք չվատաբանող: Շատ ծանր կորուստ է մեզ համար, մեր ընկերների համար: Հրաչյա Սարուխանի լավագույն բանաստեղծությունները մեր պոեզիայի գանձարանում կմնան:
Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ
…Գնաց դեպի Անհունը՝ մեր սրտում թողնելով մորմոք ու մրմուռ, աշխարհին թողնելով Պոեզիա… Բանաստեղծ, ում պոեզիան սնվում էր ազգային ու համաշխարհային մշակույթի ակունքներից, ով անդադար ինքնաորոնման մեջ էր, կեցության և մարդու առեղծվածի փնտրտուքում, աշխարհն իր հոգուց և իրեն աշխարհից չբաժանող փնտրտուք, քանզի միաձույլ էին ու փոխներթափանցող իր անձի և աշխարհի սահմանները: Խոսքի վարպետ՝ իր ուրույն լեզվաոճով, ժողո¬վրդական բառ ու բանի հրաշալի իմացությամբ ու նույնքան հրաշալի կիրառումով: Բառաստեղծ՝ նորաբանությունների հմուտ արարող: Վերջապես՝ անզուգական թարգմանիչ: …Մարդ, ով օժտված էր համաշխարհային գրականության ու արվեստի խոր իմացությամբ, գեղագետի հղկված ճաշակով, սեփական ստեղծագործու¬թյան հանդեպ ահավոր պահանջկոտությամբ և բծախնդրությամբ՝ իր գրած ամեն մի բառ ու տողի նկատմամբ: Իր վարքը՝ արբեմոլի բոհեմիկ, անկանոն կենցաղից մինչև ասկետի սակավապետ, ժուժկալ համեստություն ու ներամփոփ կենսակերպ, և նախանձելի մաքրություն ու կարգուկանոն՝ հատկապես իր աշխատասենյակում: Այսպիսին տեսա ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ ֆենոմենը, ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ բանաստեղծին ու մարդուն, մեր ՀՐԱՉԻՆ՝ մեր անցած հրաշք օրերին: …Եվ ցավն այսօր է խեղդում, և կարոտն է խեղդելու վաղը…

ՀՐԱՉՕ
ՀՐԱՉՕ
Գրո¬ղա¬կան մեր մեծ ըն¬տա¬նի¬քը՝ Երևա¬նից մինչև Գյում¬րի ու Տա¬վուշ, Բաղ¬րամ¬յան 3-ից մինչև Բեյ¬րութ ու Փա¬րիզ, Թեհ¬րան ու Թբի¬լի¬սի, Ա¬մե¬րի¬կա ու… Լո¬ռու ա¬կոս¬դիր-բա¬ռու¬բա¬նոտ չքնաղ ե¬զերք սարս¬ռա¬ցին՝ լեզ-վա¬բա¬ռա¬շի¬նա¬րար, ազն¬վա¬կան-տոհ¬միկ մե¬ծի, բա¬նաս¬տեղծ Հրաչ¬յա Սա¬րու¬խա¬նի մահ¬վան լուրն առ¬նե¬լով: Ապ¬րող¬նե¬րիս ի՞նչ¬ է մնում: Հի¬շել, ինչ¬պես մե¬րոնք են ժա¬մա¬նա¬կին հի¬շել ի¬րենց մե¬ծե¬րին: Հի¬շո¬ղութ¬յան խա-րույ¬կը պի¬տի մխա մեր սրտում ու խոս¬քում:
Հի¬մա տա¬րի¬քով մեծս ի՞նչ¬ ա¬նի: Հրան¬տը, որ շատ էր սի¬րում Հրա¬չին, կա¬րո՞ղ¬ էր խոսք ա¬սել, մխի¬թա¬րել: Զանգ եմ տա¬լիս գյու¬ղի մեր տուն՝ փոքր եղ¬բորս՝ Հա¬մո¬յին: Նա ան¬չափ շատ է սի¬րում իր պոե¬տին՝ Հրա¬չին: Գի¬տեմ, լե¬զուն կապ է ընկ¬նե¬լու: Ի՞նչ ¬կա¬րող է ա¬սել: Ձայ¬նի թրթի¬ռից զգում եմ, որ աչ¬քե¬րը չէ, սիրտն ու հո¬գին են լցվել: Ե¬րեկ տան¬ջան¬քով հո¬գե¬հանգս¬տի է գնա¬ցել: Վա¬նա¬ձո¬րի ճա¬նա¬պար¬հին նկար-նկար, պատ¬կեր-պատ¬կեր նա¬յել է Հրա¬չի հա¬յաց¬քով:
– Հա¬մո ջան, ախ¬պեր ջան, Հրա¬չից մի բան ա¬սա:
Լռում է Հա¬մո եղ¬բայրս: Ու լռում եմ ես:
Տա¬րի¬քով մե¬ծի լռիկ ցա¬վով զո¬րակ¬ցում եմ Հրաչ¬յա Սա¬րու¬խան պոե¬տին սի¬րող¬նե¬րին, նրա ըն¬տա¬նի¬քին ու բո¬լոր նրանց, ով¬քեր գլուխ են խո¬նար¬հե¬լու նրա ա¬րած-դրածի առջև, հպար¬տա¬նանք, որ Թու¬ման¬յան, Զոր-յան, Մաթևոս¬յան տե¬սած ու վա¬յե¬լած Լո¬ռին ու¬նե¬ցավ նաև իր Հրաչ¬յա Սա¬րու¬խան ա¬նուշ ի¬մաս¬տու¬նին:
Հրաչ¬յա Սա¬րու¬խա¬նը պոետ էր, ո¬րը բա¬նաս¬տեղ¬ծում էր ու իր փոք¬րիկ ե¬զեր¬քը դարձ¬նում բա¬ռու¬բա¬նի մեծ աշ¬խարհ, ուր ապ¬րե¬լու են նաև իր զա¬վակ¬նե¬րը:
Լևոն ԲԼԲՈՒԼ¬ՅԱՆ
Երբ բա¬նաս¬տեղծը, ար¬վես¬տա¬գետը հե¬ռա¬նում, հայտն¬վում է իր իսկ՝ Հրաչ¬յա Սա¬րու¬խա¬նի ա¬սած «մա¬հից էլ ան¬դին», նրա գի¬րը, տող ու բա¬ռը, նրա կյան¬քի ու ան¬վան հետ կապ¬ված ա¬մեն ինչ, մի տե¬սակ, այլ լույ¬սի տակ է ներ¬կա¬յա¬նում, նոր ար¬ժեք ու նշա¬նա¬կութ¬յուն ստա¬նում կար¬ծես: Իս¬կա¬կան, զտար¬յուն բա¬նաս¬տեղծ-նե¬րի դեպ¬քում՝ ա¬ռա¬վե՛լ ևս: Ուս¬տի ես կաս¬կած իսկ չու¬նեմ, որ տա¬ղան¬դա¬շատ իմ գրչեղ¬բոր ա¬նունն ու վաս-տա¬կը դեռ նո¬րա¬նոր կող¬մե¬րով ու խոր¬քով է արժևորվելու-բա¬ցա¬հայտ¬վե¬լու, նրա կեր¬պա¬րը նոր գծեր ու նրբե¬րանգ¬ներ է ձեռք բե¬րե¬լու թե՛ իր գրչըն¬կեր¬նե¬րի, թե՛ գրաքն¬նա¬դա¬տութ¬յան ու ըն¬թեր¬ցո¬ղի հա¬մար:
Իսկ մեզ այ¬սօր քա¬ջա¬ծա¬նոթ կեր¬պա¬րը, որ Հրաչ¬յան ստեղ¬ծել, ամ¬բող¬ջաց¬րել է գրա¬կան իր շուրջ 50-ամ¬յա ան¬բա¬սիր, վե¬րըն¬թաց ճա¬նա¬պար¬հին՝ մեկ տասն¬յա¬կից ա¬վե¬լի հրա¬շա¬լի ժո¬ղո¬վածու¬նե¬րով, բազ¬մա¬թիվ բա-նաս¬տեղ¬ծա¬կան շար¬քե¬րով ու ո¬րակ¬յալ թարգ¬մա¬նութ¬յուն¬նե¬րով, ըն¬կեր¬նե¬րի, հա¬րա¬զատ¬նե¬րի հետ մարդ¬կա-յին պարզ ու ան¬կեղծ շփում¬նե¬րով թանկ ու սի¬րե¬լի է շա¬տե¬րիս հա¬մար: Հրաչ¬յա Սա¬րու¬խա¬նի բա¬նաս¬տեղ-ծութ¬յուն¬ներն իս¬կա¬պես սի¬րում ու գնա¬հա¬տում էին, նրա հրա¬պա¬րա¬կում¬նե¬րին ու նոր գրքե¬րին՝ սպա¬սում: Եվ, ու¬րեմն, շնոր¬հիվ իր ա¬սած ճա¬շա¬կա¬վո՛ր, իս¬կա¬կա՛ն, հա¬վա¬տա¬րի՛մ¬ այդ ըն¬թեր¬ցող¬ների էլ, ո¬րոն¬ցով նա ան¬թա¬քույց հպար¬տա¬նում էր, շա¬րու¬նա¬կե¬լու են ապ¬րել նրա ա¬նունն ու գոր¬ծը.
Տե՛ր, ա¬նունդ շուր¬թիս՝ զարթ¬նեմ մա¬հաք¬նից
Ու հրաշ¬քով օծ¬վեմ քո հա¬րե¬հաս…
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հրաչյա Սարուխանը ստեղծեց մի պոեզիա, որն իր արմատներով, իր հիմքերով գալիս էր մեր ազգային արժեքներից, և նորոգված պահպանեց ժամանակակից շունչը: Այսօրվա մարդը, այսօրվա ապրումները, ժամանակակից կյանքը Հրաչ Սարուխանի պատկերացումներով առկա է նրա ամբողջ ստեղծագործության մեջ:
Դեռևս 60-ական թվականներից ստեղծեց իր տեղը: Տարբեր որոնումներ են, տարբեր ճանապարհներ են: Կանգնեց դասական ամուր ավանդույթների վրա և այդ գծով էլ գնաց առաջ, և այն, ինչ մնաց, արդեն իսկ Հրաչ Սարուխանի անունով իր անկյունը պիտի ունենա մեր պոեզիայի պատմության մեջ:
Սամ¬վել ԽԱԼԱԹՅԱՆ
Ա¬րա¬րիչն ի սկզբա¬նե, դեռ է՛ն գլ¬խից է օրհ¬նա¬բա¬նում ու ո¬րո¬շում, թե ով¬քեր պի¬տի լի¬նեն դե¬պի հա¬վեր¬ժութ¬յուն գնաց¬քի իր ու¬ղե¬կից¬նե¬րը: Հրաչ¬յա Սա¬րու¬խանն Աստ¬ծո կող¬մից օրհն¬ված¬նե¬րից մեկն էր: Նա գնա¬հատ¬վեց ժա¬մա¬նա¬կա¬կից¬նե¬րի ու գրչըն¬կեր¬նե¬րի կող¬մից, ով¬քեր տաս¬նամ¬յակ¬ներ ի վեր ջեր¬մութ¬յամբ էին ըն¬դու¬նում նրա ա¬մեն մի նոր տա¬ղը: Նա իր սերն¬դի ճշմա¬րիտ այն պոետ¬նե¬րից էր, ում ստեղ¬ծա¬գոր¬ծութ¬յուն¬նե¬րը սնվում են հայ և հա¬մաշ¬խար¬հա¬յին պոե¬զիա¬յի ա¬կունք¬նե¬րից և վե¬րընձ¬յուղ¬վում որ¬պես ազ¬գա¬յին մաքրա¬մա-քուր բա¬ռա¬կերտ էութ¬յուն՝ մեր ժա¬մա¬նակ¬նե¬րի շնչով կեր¬պա¬վոր¬ված:
Հրաչ¬յա Սա¬րու¬խանն իր տա¬ղեր¬գութ¬յան ոս¬կե է¬ջը գրեց հայ պոե¬զիա¬յի Մատ¬յա¬նում, ո¬րի վեր¬ջա¬կետն, ա-վաղ, Ա¬րար¬չի կա¬մոք դրվեց… Ես խոր¬հուրդ եմ տես¬նում, որ դա կա¬տար¬վեց Ա¬վետ¬ման տո¬նի հա¬ջորդ օ¬րը: Ա¬րա¬րիչն իր սի¬րա¬սուն զա¬վա¬կին եր¬կիր հղեց՝ այս¬տե¬ղից ետ կան¬չե¬լով իր կող¬մից օրհ¬նա¬բան¬վա¬ծին: Երկն-քում բա¬ցա¬կա¬ներ չեն լի¬նում…
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայ գրականության համար անդառնալի կորուստ էր Հրաչյա Սարուխան բանաստեղծի մահը: Եթե համառոտ ասելու լինեմ` Հրաչը կարծես մեր դասականության վերջին մոհիկաններից մեկն էր, նեոդասական: Նկատի ունեմ և՛ ընթերցվածության չափը, ճանաչվածությունը, համբավը, և՛ այն համամարդկային արժեքները, որոնց ինքն էր դավանում: Եվ դա դասական բանաստեղծությունն է` խորքերից եկող, շարունակվող մի շղթա՝ ֆորմաների, բանաստեղծական ձևերի պահպանելու և զարգացնելու իմաստով: Հրաչը մեծ գործ կատարեց: Կարծես թե նորարարություն իրեն վերագրելը ճիշտ չէ, բայց դասականության մեջ ինքն իր նախշը, գույնը, զարդը, կիրքը, ցավը, տառապանքը դրեց: Մաքրատաշ տողեր: Եվ չկան այնպիսի բանաստեղծություններ, որ մեկը մեկին շարունակի: Ամեն մի գործ նոր հղացում է պոետական հայտնություններով:
Հրաչն իմ սիրելի ընկերն է, Հրաչը իմ սիրելի բանաստեղծն է: Կարծում եմ` ժամանակը նրա լուսապսակի լույսերով կկանչի ընթերցողին, մնում է, որ ընթերցողը մտնի այդ հրաշալի աշխարհի մեջ:
Նել¬լի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Դեռ հրա¬ժեշ¬տի պա¬հը չէր, դեռ ապ¬րում էր՝ մի ոտ¬քով երկ¬րի վրա, մի ոտ¬քով՝ երկն¬քում:
Մո¬տե¬ցել էր եզ¬րագ¬ծին, բայց չէր հասց¬րել «դառ¬նալ թա¬փան¬ցիկ գի¬շե¬րա¬թի¬թեռ», իսկ «աչ¬քե¬րը բներ էին ցա-վե¬րի»…
…Տե¬րը «բա¬րե¬բա¬նել էր» Հրա¬չի քնա¬րը և շռայ¬լո¬րեն «շնոր¬հա¬զար¬դել»: Այն տա¬րի¬նե¬րին, երբ Հրա¬չի հա¬զարն էր, կի¬րո¬վա¬կան¬յան ե¬րի¬տա¬սար¬դութ¬յու¬նը, և ոչ միայն, ապ¬րում ու շնչում էին նրա պոե¬զիա¬յով, որ¬սում նրա յու¬րա¬քանչ¬յուր բառն ու ար¬տա¬հայ¬տութ¬յու¬նը, հպար¬տա¬նում նրա ըն¬կե¬րութ¬յամբ և պաշ¬տում կուռ¬քի նման: Նրա բա¬նաս¬տեղ¬ծա¬կան տո¬ղե¬րը բեր¬նե¬բե¬րան էին անց¬նում, դառ¬նում սի¬րո և հա¬վա¬տի խորհր¬դա¬նիշ: Ին¬քը նրանց, մեր բո¬լո¬րիս հա¬մար ա¬մե¬նա-ա¬մե¬նան էր, մեր գրո¬ղա¬կան ե¬րա¬մի կա¬ռա¬վար թռչու¬նը: Ա¬մե¬նա¬շա¬տը գուր¬գու¬րում ու ե¬րես էր տա¬լիս Զու¬լո¬յին՝ մեր վա¬ղա¬մե¬ռիկ տա¬ղան¬դա¬վոր պոետ ըն¬կե¬րո¬ջը: Հրաչն էլ, Զու¬լոն էլ «բու էին» և գի¬շեր¬վա հա¬զա¬րին ան¬գամ կա¬րող էին գի¬նով¬ցած հայտն¬վել ում տանն ա¬սես, ի¬հար¬կե՝ հո¬գե-հա¬րա¬զատ ըն¬կեր¬նե¬րի: Մենք ապ¬րում էինք միմ¬յանց հոգս ու ցա¬վով, կի¬սում դժվար ձեռք բե¬րած մի կտոր հա¬ցը և ինչ¬պես ըն¬դուն¬ված է ա¬սել՝ մութ ու ցուրտ տա¬րի¬նե¬րին ան¬գամ, վա¬ռա¬րա¬նի կող¬քին, լամ¬պի լույ¬սի տակ նոր գոր¬ծեր էինք կար¬դում, լսում, քննար¬կում, սպա¬սում Հրա¬չի հե¬ղի¬նա¬կա¬վոր խոս¬քին և ան¬գամ ե¬րա-զում ա¬պա¬գա¬յի մա¬սին: Ի՜նչ¬ օ¬րեր, ի՛նչ տա¬րի¬ներ էին… հրա¬շա¬լիո¬րեն խենթ ու խե¬լառ, բայց և պտղա¬բեր: Մեր ըն¬կե¬րութ¬յու¬նը շա՜տ ¬սի¬րուն էր, մա¬քուր ու զու¬լալ. մենք մի ըն¬տա¬նիք էինք:
Յու¬րա¬քանչ¬յուր գործ ստեղ¬ծե¬լիս ինքն այր¬վում էր գի¬շե¬րա¬թի¬թե¬ռի նման, որ¬պես¬զի, ինչ¬պես ինքն էր սի¬րում, բա¬նաս¬տեղ¬ծութ¬յան ա¬մեն բառ իր տե¬ղում լի¬նի, և ինչ¬պես ա¬սել է մի ա¬ռի¬թով՝ բա¬ռը բա¬ռի ու տո¬ղը տո¬ղի հետ հաշտ ու հա¬մե¬րաշխ ապ¬րեն:
Դժվար, շատ դժվար է Հրա¬չի մա¬սին անց¬յա¬լով խո¬սել, այն էլ, երբ այդ ցավն այս¬քան մո¬տիկ է ու թարմ, բայց հա¬մոզ¬ված եմ, որ ա՛յս¬ անց¬յա¬լը դառ¬նա¬լու է ներ¬կա: Չա¬րեն¬ցը սպա¬սում էր, և նա գնաց՝ գնաց «Քեր¬թող¬նե¬րի հետ մեկ¬տեղ հա¬ցի նստե¬լու», բայց հայտն¬վե¬լու է, որ մնա ընդ¬միշտ: Ինքն է ա¬սել.
« Ես կհայտն¬վեմ Հի¬սու¬սի նման…
Իմ գլխից վերև պսակ կլի¬նի»:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Շարքերը նոսրանում են: Հրաժեշտ տվեցինք մեր ընկերներից ևս մեկին: Ճանապարհեցինք ծափահարությամբ: Մարդ այնպես պետք է ապրի, որ արժանանա նման հրաժեշտի: Հրաչյա Սարուխանը ոչ միայն անզուգական բանաստեղծ էր, այլև մարդկային օրինակելի տիպար: Մարդ, որ եկավ, արարեց, հարստացրեց հայ պոեզիայի անդաստանը: Գնալով` մեզ թողեց իր յուրահատուկ, շողշողուն մարգարիտները: Ապրեց առանց աղմուկի, առանց թմբկահարության, զերծ փառամոլությունից, չտառապելով մեծամտության ախտով: Երջանիկ է այն ստեղծագործողը, ում ստեղծածից ինչ-որ բան կմնա ազգի ու մարդկության հիշողության մեջ: Հրաչյա Սարուխանը կմնա և կհիշվի: Հենց դրա համար էլ գնաց ծափողջույնների ուղեկցությամբ, ոչ թե ողբասացությամբ: Քանզի հավերժ ապրողների համար չեն սգում:
ՀՌԻՓ¬ՍԻ¬ՄԷ
Հրաչ¬յա Սա¬րու¬խան… Իմ հնօր¬յա ըն¬կեր, ո¬գե¬ղե¬նիկ ուխ¬տի լու¬սա¬վոր ճամ¬փորդ… Դու կանգ ա¬ռար անս¬պա-սե¬լիո¬րեն, որ ըն¬թացքդ լի¬նի դե¬պի Վե¬րին Ար¬քա¬յութ¬յուն… Դու ապ¬րող¬նե¬րիս թո¬ղե¬ցիր քո հե¬տա¬գի¬ծը` բա-նաս¬տեղ¬ծա¬կան սկու¬տե¬ղին դնե¬լով նշխա¬րա¬բույր հացդ` ընդ¬դեմ հո¬գու քաղ¬ցի…
Դու, որ բա¬ռը ոս¬կեր¬չի բծախնդ¬րութ¬յամբ էիր զար¬դա¬նախ¬շում և ու¬նեիր քո ա¬ռա¬քե¬լութ¬յան ա¬մե¬նա¬հաս¬տա-տուն վկա¬յա¬կա¬նը, հի¬մա մեզ ես թող¬նում քեզ փնտրե¬լու կա¬րո¬տը… Մեր հիա¬ցում¬նե¬րի մեջ ապ¬րող պոետ, սի¬րե¬լի՛ Հրաչ, ար¬դեն քո ան¬ձե¬ռա¬կեր¬տը դար¬ձավ մի պատ¬վան¬դան, ո¬րի վրա ժա¬մա¬նա¬կը դեռ պի¬տի տե-ղադ¬րի իր ընտր¬յալ¬նե¬րի հու¬շար¬ձա¬նը որ¬պես ապ¬րող¬նե¬րի մշտար¬թուն ներ¬կա¬յութ¬յուն… Այս կորստ¬յան ցա-վի մեջ է քո երկ¬րորդ կյան¬քի շնչա¬ռութ¬յու¬նը…
Հուսիկ ԱՐԱ
Հրաչյա Սարուխանը բառի արժեքն իմացող բանաստեղծ էր, տողի, պատկերի բանաստեղծ էր: Նա հենց այնպես բառը չէր շռայլում: Նրա ամեն մի բառն իր տեղն ուներ բանաստեղծական տողի, պատկերի մեջ, և կարողացավ ստեղծել իր սարուխանական բանաստեղծական տարածքը, որ բոլորովին նոր էր, ինքնատիպ: Իր ձեռագիրն էր: Ես նորարար ասելով` հասկանում եմ ընտիր բանաստեղծությունը: Եվ հենց այդ ընտիր բանաստեղծությունը տվեց մեզ Հրաչյա Սարուխանը: Նրա բանաստեղծությունը շաղախված էր հոգևորով: Աշխարհում և մեզանում կան շատ բանաստեղծներ, որոնց պոետական հողակտորի վրա չկա երկինք, բայց Հրաչյա Սարուխանի բանաստեղծական տարածքը պարուրված էր հոգու երկնքով: Նա նաև հոգո՛ւ, սրտի՛, արյա՛ն բանաստեղծ էր: Եվ միշտ մնալու է այդ բանաստեղծական աշխարհը, որ կոչվում է Հրաչսարուխանական, որ բերեց և պարգևեց մեզ: Դեռ սերունդներ է ուղեկցելու, դեռ սնվելու են:
Իր իսկ պատկերով արժևորեմ. «Պոեզիայի դատարկ սկուտեղն է գլորվում Երևանից մինչև Երուսաղեմ, 365 օրերի մեջ պոետները շփոթում են իրենց տեղերը»: Հրաչ Սարուխանը չի շփոթում, նա հստակ իր տեղն ունի:
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
Թումանյանն ասում էր. «Հե՜յ կանաչ ախպեր, հե՜յ ճանաչ ախպեր»: Միշտ ինձ թվացել է, թե Թումանյանի էս խոսքը վերաբերում է Լոռվա ծնունդ բանաստեղծ Հրաչյա Սարուխանին: Իր ճանապարհի սկզբին հենց այդ «կանաչ ու ճանաչ ախպոր» նման է մտել գրականություն, և իր տեսակով, իր բանաստեղծությամբ շատ հարազատ է թումանյանական գրին: Երեկ մի գրառում եմ արել, որ մեզնից հեռացավ մեր հայ բանաստեղծության վերջին նահապետը, Թումանյանի հարազատ «կանաչ ախպերը», որ իսկապես նահապետ է մեր բանաստեղծության մեջ: Դեռ նորից ենք բացահայտելու Հրաչյա Սարուխանի գիրը, կարդալու ենք ու վերընթերցելու, որովհետև Հրաչյա Սարուխանի բանաստեղծության տողի մեջ պարապ տեղ չկա, և անվերջորեն վայելելու ենք այդ բացահայտման հաճույքը:
Վալերի ՓԻԼՈՅԱՆ
Բառի լավագույն իմաստով պահպանողական և բառի լավագույն իմաստով նորարար է Հրաչյա Սարուխանը: Բառն իր գործերում ծավալ ունի, հնչողություն ու ձայն, բայց բառն առաջին հերթին ոգու խորհրդի բացահայտիչն է, Սարուխանի ոգեղենության տաճարի բանալին: Սարուխանի յուրաքանչյուր պատկեր ինքնափնտրտուք ու ինքնարտահայտում է, պոետական ես-ի ամբողջացման դրսևորում, որ չի կարող թույլ տալ անփութություն ո՛չ տողի, ո՛չ էլ ինքն իր անձի հանդեպ: Նրա ստեղծագործությունը վկայում է, որ պոեզիան այն ազնիվ արվեստն է, որ իր մեջ կարող է ներառել և՛ գույն ու գծի պերճանքը, և՛ ճարտարապետական կառուցիկությունը, և՛ ռիթմ ու հնչյունի, լռության ու ձայնի կախարդանքը, ինչպես նաև իմացության խորխորատներն ու բարձունքները հասնելու կարողությունը: Եվ հավաստում է, որ պոեզիան ոգու ծննդավայրն է ու հայրենիքը, որի հանդեպ իրականությունը գլուխկախ, խեղճ ծառա է միայն, քանզի ամեն ինչ անցավոր է, իսկ ինքը՝ Նորին Մեծություն Բանաստեղծությունը, մշտամնա:Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նորայր Գրիգորյան
ԴՐԱԽՏԻ ՋՐԵՐԻ ՎՐԱ
Հրաչյա Սարուխանին
Սովորական օրերի մեջ անցողիկ,
տիեզերական ժամանակին ընդառաջ,
կանգնել ես դու իբրև անհայտ մի ծաղիկ,
կամ հոսում ես իբրև ջրի մի շառաչ:
Ո՞վ չծաղկեց քո պատկերին նայելուց,
ո՞վ չնետվեց ջրերի մեջ դրախտի,
մոշի թանձր, արևածոր քո գինուց
ո՞վ չխմեց իբրև ընծա իր բախտից:
Հիմա ասա՝ ո՞ւր ես գնում գարնան հետ,
ո՞ւր ես տանում այսքան
հայացք թափառիկ,
երբ կապուտաչ ու շիկահեր մի պոետ
գլորվում է բառերիդ հետ անառիկ:
Ահա՛ դուռը պոետական դրախտի,
որ բացում է մի կույս աղջիկ սևաչյա,
հրաժեշտին ծաղիկը այն չի գաղթի,
երբ աղջիկը կշշնջա՝ Հրաչյա: