ՀՐԱՉՅԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Գրականագետ, փիլիսոփա, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1940 թ. մարտի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան) գյուղում: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և ասպիրանտուրան: Եղել է ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ (1989-2000 թթ.), ԵՊՀ փիլի¬սո-փայության, սոցիոլոգիայի և հոգեբանության (1998-2004 թթ.) և ԵՊՀ փիլիսո¬փայու¬թյան և հոգեբանության (2004-2009 թթ.) ֆակուլտետների դեկան: Աշխատել է Երուսա¬ղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում (1994-1997 թթ.) և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1997-2003 թթ.), 1992 թ.-ից «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է:
Հեղինակ է մի շարք մենագրությունների և ավելի քան 100 գիտնական հոդվածի:
2011 թ.-ից ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ է:

ԵՐԿԵՐ
1. Հայ գրքի և գրատպության պատմության փիլիսոփայական անդրադարձներ, Եր., 2015
2. Նարեկացիագիտական հետազոտություններ, հոդվածների ժողովածու, Եր., 2010
3. Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը, Եր., 2006
4. Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի, Եր., 2001
5. XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Եր., 1983

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2008 թ. «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» գրքի համար արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի:
2. Արժանացել է ԵՊՀ ոսկե հուշամեդալի:
3. 1970 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:

Հասցե՝ Երևան 01, Հանրապետության 76/1, բն. 21
Հեռ.՝ (011) 52-04-64, բջջ.՝ (099) 27-76-76