Հրաչյա Թամրազյան

Դեկտեմբերի 5-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցան «Գրական ընթերցումներ»՝ նվիրված բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրվան։ Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, որն արժևորեց Հրաչյա Թամրազյանի պոեզիան։  Ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը բարձր գնահատեց Հրաչյա Թամրազյանի գրական, գրականագիտական, թարգմանական, հրատարակչական գործունեությունը, նրա անցած գրական ճանապարհն ու մարդկային նկարագիրը։ Ուրախություն հայտնեց նրա պոեզիայի ընթերցումները կազմակերպելու առիթով։

Բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան դերասաններ Սամվել Թոփալյանը, Վաչե Երիցյանը, ասմունքող Գայանե Սամվելյանը, բանաստեղծի դուստր Շուշանիկ Թամրազյանը և ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները։