«ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ամենամյա մրցանակաբաշխություն (արձակ, պոեզիա, հրապարակագրություն)

«ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ամենամյա մրցանակաբաշխություն
(արձակ, պոեզիա, հրապարակագրություն)

Հայրենիքում ստեղծագործող գրողներին խրախուսելու և նրանց արժեքավոր ստեղծագործությունների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով` «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամը (Լոս Անջելես) այս տարի ևս սահմանում է ամենամյա մրցանակներ, որոնք շնորհվում են տվյալ տարվա ընթացքում տպագրված գրքերի հեղինակներին (արձակ, պոեզիա, հրապարակագրություն):
Ներկայացված ստեղծագործությունները պետք է գեղարվեստական մակարդակով պատկերեն հայ մարդու ներաշխարհը, ազգային կյանքը և վեր հանեն հասարակական կարևոր խնդիրներ` առաջնորդվելով համազգային ու բարոյական բարձր գիտակցությամբ:
Գրքերը (2015 թ. հրատարակված) ներկայացվում են Հայաստանի գրողների միություն մինչև նոյեմբերի 5-ը: Արդյունքները կհրապարակվեն նոյեմբերին:
Գրքերը հանձնել Գրողների տուն (Բաղրամյան 3)` ՀԳՄ գործերի կառավարիչ Հ. Նազարյանին: Հեռ.` 56-45-70: