Հոկտեմբերի 31-ին Շիրակում եզրափակվեց Իսահակյանական օրերը և Իսահակյանի տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ Շիրակի մարզի«Հեքիաթի օր» միջոցառումը:

Հոկտեմբերի 31-ին Շիրակում եզրափակվեց Իսահակյանական օրերը և Իսահակյանի տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ Շիրակի մարզի«Հեքիաթի օր» միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան տարբեր տարիքի մասնակիցներ, նրանք պատմեցին բոլորին հայտնի հեքիաթներ, ինչպես նաև հեքիաթներ, որ լսել էին իրենց պապիկ-տատիկներից: Հեքիաթները հնչեցին հիմնականում Շիրակի բարբառով:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը:
Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում շեշտեց, որ Իսահակյանն իր ստեղծագործություններում բազմիցս անդրադարձել է հայ ժողովրդական բանահյուսությանը:«Նրա ստեղծագործությունները կրում են Շիրակ աշխարհի անցյալի հզոր կնիքը»,- նշեց ՀԳՄ նախագահը:
Էդվարդ Միլիտոնյանն ու Անուշ Վարդանյանը հեքիաթասացներին նվիրեցին բազմաթիվ գրքեր և «Ծիծեռնակ » ամսագրի համարներ:
Ելույթ ունեցան նաև Ավիկ
Իսահակյանը(գրականագետ),Վարդան Դևրիկյանը( Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն):
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր ելույթով նշանավորեց օրվա խորհուրդը և մեծարանքի խոսք ասաց Ավ. Իսահակյանի գրականության և անձի մասին :
Օրվա ավարտին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում և ՀԳՄ Գյումրիի բաժանմունքում հանդիպում ունեցավ բաժանմունքի անդամների հետ:Խոսեցին առկա խնդիրներից, քննարկեցին բաժանմունքի կատարած աշխատանքները, ապագա ծրագրերը: