ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ
Հոկտեմբերի 8-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Հովիկ Վարդումյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ շնորհավորելով Հովիկ Վարդումյանին հոբելյանի առթիվ, նրան հանձնեց Գրողների միության ուղերձը: Ելույթ ունեցան ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը, Նանեն, ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին, հրապարակախոս, պատմաբանԳևորգ Յազըճյանը և արձակագիր, թարգմանչուհի Գոհար Ռշտունին: Ցերեկույթը վարում էր արձակագիր Ալիս Հովհաննիսյանը: Ելույթ ունեցողները խոսեցին Հովիկ Վարդումյանի գրական ու հասարակական գործունեության, արցախյան պատերազմում նրա ունեցած ներդրման, այդ մասին նրա հրատարակած գրքերի ու նրանց ունեցած նշանակության մասին: Ցերեկույթի ընթացքում Արսեն Համբարյանը կատարեց Հովիկ Վարդումյանի խոսքերով գրած իր երգը: Հովիկ Վարդումյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի գրողների միությանը՝ ցերեկույթի կազմակերպման, ինչպես նաև՝ հնչած ելույթների ու գնահատանքի համար: