ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏ
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏ
Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացված հայցի հերթական դատը, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը: Դատական նիստը դարձյալ տեղի ունեցավ առանց ՀՀ կադաստրի կոմիտեի մասնակցության: Նիստը վերաբերում էր ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան սեփականության իրավունքին: ՀԳՄ-ի շահերը պաշտպանող փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ, ներկայացրեց աշխատանքի ընթացքը՝ տեղեկացնելով, որ պատկան մարմիններին դիմել են փաստաթղթեր տրամադրելու, սակայն չեն տրամադրվել ՀԳՄ սեփականության իրավունքին վերաբերող կարևոր փաստաթղթեր: Հարցը քննարկվեց և որոշվեց հետաձգել նիստը: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը անցկացնել 2026թ. հունվարի 29-ին: