ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ  2025 թ. տարեվերջյան ՀԳՄ վարչության նիստը:  ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց  տարվա ընթացքում կատարված բազմաթիվ աշխատանքները՝  ի թիվս այլոց՝  Գիրք նվիրելու օրը, Մանկապատանեկան գրականության շաբաթը, գրողների հետ հանդիպումները դպրոցներում, բուհերում ու մարզերում, գրողների հոբելյաններին նվիրված միջոցառումներ,  գրքերի շնորհանդեսներ և այլն: Նա նշեց Ավետիք Իսահակյանի 150- ամյակի տարատեսակ միջոցառումների, ժամանակակից գրողների ու գրականագետների ստեղծագործությունների «Ես ձեզ ասում եմ» հրատարակված  ժողովածուի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացրած «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի, ՀԳՄ – ի միջազգային համագործակցությունների, ինչպես նաև կայացած և նախատեսվող մրցանակաբաշխությունների մասին: Էդ.Միլիտոնյանն անդրադարձավ  Հայաստանի գրողների միության անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացրած հայցին, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը և   տարվա ընթացքում ՀՀ վարչական դատարանում կայացած դատական չորս նիստերին:

ՀԳՄ հաշվապահ Բալենյա Բադասյանը ներկայացրեց տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Դավիթ Մուրադյանն իր գոհունակությունն հայտնեց ՀԳՄ-ում  կատարված աշխատանքների վերաբերյալ և առաջարկեց՝  գնահատել այն դրական: Եղան հարցեր և ելույթներ: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը խոսեց Հայաստանի  մշակութային ու ազգային արժեքների պահպանության մասին՝ մեծապես կարևորելով  ՀԳՄ ակտիվ գործունեությունը:  Այսպիսով,  ՀԳՄ նախագահության նիստն ավարտեց իր աշխատանքները: