ՀԳՄ Նախագահության նիստ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12Ի ՆԻՍՏԻ

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին նախագահության անդամներից 19-ը, հարգելի պատճառով բացակայում էին 9-ը: Քվորում կար:

Բացելով նիստը՝ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը շնորհավորեց Ալիս Հովհաննիսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

Այնուհետև Էդ. Միլիտոնյանը անցավ օրակարգային հարցերին:

Հարց 1.

Քննարկվեց – Մոսկվայի միջազգային գրողների միությունից (ՄՄԳՄ) ստացված՝ սեպտեմբերի 19-ին ՄՄԳՄ 14-րդ հերթական հաշվետու համաժողովին պատվիրակ ուղարկելու հարցը։

Որոշվեց – ՀԳՄ նախագահության անդամ, բանաստեղծ Լևոն Բլբուլյանին գործուղել Մոսկվա՝ մասնակցելու այդ համաժողովին։

Հարց 2.              

Է. Միլիտոնյանը ասաց, որ հոկտեմբերի 10-15-ը տեղի է ունենալու Թարգմանչաց ավանդական տոնը,  որն այս անգամ կրելու է միջազգայն բնույթ։ Հրավիրվել են տասը գրող տարբեր երկրներից։ Տոնի միջազգայնացմանն աջակցել է մշակույթի նախարությունը, իսկ մրցանակային ֆոնդը, ինչպես ամեն տարի, կտրամադրի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Այնուհետև Միլիտոնյանը ծանոթացրեց Տոնի ծրագիր-օրացույցին, ներկայացրեց և բնութագրեց հրավիրված հյուրերին, ինչպես նաև՝ «Կանթեղ» մրցանակի ներկայացված գրողներին։

Որոշվեց – Թարգմանչաց տոնի «Կանթեղ» մրցանակը հանձնել.

Օլեքսանդր Բոժկոյին –  (Հայաստան, հայերենից ուկրաիներեն թարգմանության անվանակարգում)

Թադևոս Խաչատրյանին(Հայաստան, ռուսերենից հայերեն թարգմանության անվանակարգում)

Գրիգոր Ջանիկյանին – (Հայաստան, ֆրանսերենից հայերեն թարգմանության անվանակարգում)

Ջուլիետ Ղազարյանին – (Հայաստան, ռուսերենից հայերեն թարգմանության անվանակարգում)

Նինա Գաբրիելյանին

Կալինա Զիոլային

Մաղվալա Գոնաշվիլուն

Թարգմանության ոլորտում որոշակի ներդրում ունեցող հյուրերից մի քանիսը կպարգևատրվեն ՀԳՄ «Նարեկացի» հուշամեդալով (առաջին անգամ է լինելու նման պարգևատրություն)։

Թարգմանչաց տոնի օրերին՝ մշակված ծրագրի համաձայն, լինելու են բազմազան ու բազմաթիվ գրական-մշակութային միջոցառումներ՝ Երևանում, Օշականում, Գյումրիում, հանրապետության այլ վայրերում։

Հարց 3.              

Է. Միլիտոնյանը ասաց, որ լրանում է ՀԳՄ 85-ամյակը։ Այդ տոնակատարությունը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին։  Ընդ որում՝ նախագահության անդամների առաջարկությունների համաձայն, հանդիսավոր նիստից բացի, միջոցառումներ կանցկացվեն գրախանութներում, գրադարաններում և այլուր։

Որոշվեց դիմել Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանին, Ազգային գրադարանին՝ ՀԳՄ պատմության վերաբերյալ նյութերի ցուցադրություններ տեղադրելու, ԶԼՄ-ներին՝ հաղորդումներ, նաև վավերագրական ֆիլմ նկարահանել։

Հարց 4.              

Է. Միլիտոնյանը նշեց, որ արտերկրում տասնամյակ շարունակ ապրում և գործում են գրողներ, թարգմանիչներ, գրական-մշակութային գործիչներ, որոնք որոշակի ավանդ են ներդնում տարբեր երկրների գրական կազմակերպությունների, հայկական համայնքների գրական-մշակութային միջավայրի հետ ՀԳՄ կապերի հաստատման և ամրապնդման գործում և առաջարկեց նման մի քանի գրողների տալ ՀԳՄ պատվավոր անդամի կարգավիճակ և ընթերցեց ցանկը.

Զավեն Խանջյան, որի երկու գրքերի շնորհանդեսն անցկացվել է Երևանում, նաև գրական բարերար է,

Շողիկ Մկրտչյան (իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ),

Սոս Յայլախանյան (Սոչիի «Սևան» հայրենակցական միության նախագահ, բանաստեղծ, բարերար)։

Որոշվեց – նշված անձանց տալ ՀԳՄ պատվավոր անդամի կարգավիճակ։

Հարց 5.              

Վերջին հարցը վերաբերում էր պետական մարմինների կողմից վարվող մշակութային քաղաքականությանը և դրա վերաբերյալ արձագանքին,

Է. Միլիտոնյանը հիշեցրեց, որ վերջերս անցկացվել է «Բուքֆեստ» մրցանաբաշխություն, որի մասին ՀԳՄ-ն ընդհանրապես տեղեկացված չի եղել։ Նա նշեց, որ ժամանակին ՀԳՄ նախագահությունը Մշակույթի նախարար Մակունցի հետ հանդիպմանը բազմաթիվ հարցերի հետ միասին քննարկել են նաև գրական մրցանակաբաշխությունների, դրամաշնորհային ծրագրերի  հանձնաժողովների ձևավորման հարցը, բայց մինչև օրս հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքով և չափանիշներով են ձևավորվում այդ հանձնաժողովները և արդյոք դրանց որոշ անդամներ իրավունք ունե՞ն ընդունելու կամ մերժելու այս կամ այն գրողին կամ գրքի հրատարակումը։ Միլիտոնյանը նաև տեղեկացրեց, որ այդ հարցը բարձրացրել է երկու փոխնախարարների հետ հանդիպումների ժամանակ։

Հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին Կ. Խոդիկյանը, Ա. Ավանեսյանը, Ս. Հարությունյանը։

Որոշվեց.- Հարցը բարձրացնել նաև «Գրական թերթում», իսկ առաջարկությունները՝ ամփոփելուց հետո, ուղարկել ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ՝                          ԷԴ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ՝                              Մ. ԷԴԻԼՅԱՆ