ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐՈՒՄ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐՈՒՄ
Դեկ­տեմ­բե­րի 22-ին տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ ­նա­խա­գա­հութ­յան տա­րե­մու­տի նիստը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը ներ­կա­յաց­րեց 2015 թ. ՀԳՄ ­գոր­ծու­նեութ­յան ամ­փոփ հաշ­վետ­վութ­յու­նը, նշե­լով, որ ինչ պլա­նա­վոր­վել էր, կա­տար­վել է: Հաշ­վե­տու տա­րում ա­վան­դա­կան` գիրք նվի­րե­լու օր, ման­կա­պա­տա­նե­կան գրքի շա­բաթ, սա­յաթ­նով­յան Վար­դա­տոն և այլն, ի­րա­կա­նաց­վել է մոտ հար­յուր մի­ջո­ցա­ռում` հո­բել­յան­ներ, շնոր­հան­դես­ներ, քննար­կում-բա­նա­վե­ճեր, տո­նա­հան­դես­ներ, հի­շա­տա­կում­ներ, հա­նդի­պում­ներ ար­տա­սահ­ման­յան և Սփյուռ­քի գրող­նե­րի հետ: Գրող­նե­րը մաս­նակ­ցել են ար­տերկ­րում կազ­մա­կերպ­ված գրա­կան փառա­տո­նե­րին, մաս­նա­վո­րա­պես՝ Գեր­մա­նիա­յում, Բուլ­ղա­րիայում, Ավստ­րիա­յում, Վրաս­տա­նում: Էդ. Մի­լի­տոն­յա­նը կարևո­րեց Մեծ ե­ղեռ­նի 100-ամ­յա տա­րե­լի­ցի կա­պակ­ցութ­յամբ կա­տար­ված աշ­խա­տան­քը, որն ըստ նա­խա­պես ծրագր­ված պլա­նի, ի­րա­կա­նաց­վել է ամ­բող­ջա­պես և բարձր մա­կար­դա­կով: ՀԳՄ ­նա­խա­գահն անդ­րա­դար­ձավ Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան հետ կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին` Հայ­կա­կան բա­նա­կին նվիր­ված ստեղ­ծա­գործութ­յուն­նե­րի մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն, գրող­նե­րի հան­դի­պում­ներ զո­րա­մա­սե­րում և այլն: Արդ­յու­նա­վետ է ե­ղել մար­զե­րի գրա­կան բա­ժան­մունք­նե­րի հետ տար­վող աշ­խա­տան­քը: Պետ­պատ­վե­րով և պե­տա­կան ա­ջակ­ցութ­յամբ մոտ 50 գիրք է հրա­տա­րակ­վել: Մի քա­նի տասն­յակ գրող­ներ ար­ժա­նա­ցել են տար­բեր գե­րա­տես­չութ­յուն­նե­րի ու կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի մրցա­նակ­նե­րի և շնոր­հակա­լագ­րե­րի, մի քա­նի­սը՝ ար­տերկ­րի մրցա­նակ­նե­րի: Այ­նու­հետև Էդ. Մի­լի­տոն­յա­նը հա­մա­ռո­տա­կի անդ­րա­դար­ձավ ե­կող տար­վա ծրագ­րե­րին ու մի­ջո­ցա­ռում­նե­րին:
ՀԳՄ ­նա­խա­գա­հութ­յու­նը փակ գաղտ­նի քվեար­կութ­յամբ ընտ­րեց 2015 թ. ՀԳՄ­ ա­մե­նամ­յա մրցա­նա­կա­կիր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը:
Նույն օ­րը տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ վար­չութ­յան տա­րե­վերջ­յան նիս­տը, որն ամ­փո­փեց Գրող­նե­րի միութ­յան տա­րե­կան գոր­ծու­նեութ­յու­նը: ՀԳՄ ­վար­չութ­յան ան­դամ­նե­րին մաս­նա­կիո­րեն ներ­կա­յաց­վեց նաև գա­լիք` 2016-ի ծրագ­րե­րը: Ե­ղան քննար­կում­ներ, ա­ռա­ջարկ­ներ, ին­չից հե­տո վար­չութ­յու­նը ՀԳՄ 2015 թ. գոր­ծու­նեութ­յու­նը գնա­հա­տեց բարձր:
ՀԳՄ ­նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը շնոր­հա­վո­րեց ՀԳՄ գ­րա­կան ըն­տա­նի­քի` Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Սփյուռ­քի գրող­նե­րի Ա­մա­նորն ու Սուրբ Ծնուն­դը, ցան­կա­ցավ ա­ռող­ջութ­յուն, եր­ջան­կութ­յուն և ստեղ­ծա­գոր­ծա­կան նո­րա­նոր հա­ջո­ղութ­յուն­ներ: