ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զոլաքարի, Նոր Գեղիի(Կոտայքի մարզ) և Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտների հանդիպումը մի խումբ ժամանակակից գրողների և գրականագետների հետ

Մայիսի 10-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զոլաքարի, Նոր Գեղիի(Կոտայքի մարզ) և Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտների հանդիպումը մի խումբ ժամանակակից գրողների և գրականագետների հետ(Էդվարդ Միլիտոնյան, Ալիս Հովհաննիսյան, Խաչիկ Մանուկյան, Պերճուհի Ավետյան, Գոհար Գալստյան, Նանե, Մարգարիտ Դերենց (ԱՄՆ), Արմեն Ավանեսյան, Լիլիթ Անտոնյան):
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ, բանաստեղծ), Ալիս Հովհաննիսյանը(արձակագիր), Լիլիթ Անտոնյանը(գրականագետ):Ինչպես նաև ելույթ ունեցան աշակերտները: Նրանք ընթերցեցին ժամանակաից բանաստեղծների ստեղծագործություններից.:
Զոլաքարի դպրոցի աշակերտները(ուսուցիչ՝ Մերի Մաքսուդյան) ներկայացրին հատված Ալիս Հովհաննիսյանի «Ամենակարգին մարդիկ և ագռավները» գրքից:
Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտները(ուսուցիչ՝ Թամարա Միրզոյան) կարդացին ժամանակակից գրողների ստեղծագործություններից, իսկ Նոր գեղիի դպրոցի (ուսուցիչ՝ Տաթև Ալեքսանյան) աշակերտների բազմաթիվ հարցերին պատասխանեց արձակագիր Գրիգը: