ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արարատի շնչառությունը» հայ պոեզիայի անթոլոգիայի(ղազախերեն) շնորհանդեսը

Ապրիլի 3-ին , ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արարատի շնչառությունը» հայ պոեզիայի անթոլոգիայի(ղազախերեն) շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:

Ելույթ ունեցան Թիմուր Ուրազաևը (ՀՀ -ում Ղազախստանի  արտակարգ և լիազոր դեսպան ), Ալեքսանդր Սաֆարյանը(ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր), Մհեր Տերտերյանը(անթոլոգիայի հովանավոր, Ակտիբինսկի երկրամասում՝ ՀՀ հյուպատոս,«Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Հայկ ՏԵրտերյանի որդին), Լիլիթ Միքայելյանն ընթերցեց անթոլոգիայի կազմողներից՝ Ակտիբինսկի երկրամասի  «Ուրարտու» հայկական համայնքի խորհրդի անդամ Հարություն Միքայելյանի խոսքը և Շուշան Խաչատրյանը (ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասպիրանտ, ղազախերենի մասնագետ), վերջինս   ներկայացրեց Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և Պարույր Սևակի բանաստեղծություններից՝ ղազախերեն թարգմանությամբ:

 

Հ.Գ.

Անթոլոգիան կազմել են ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, Ալբերտ Նալբանդյանը(«Լիտերա» ամսագրի խմբագիր ) և Հարություն Միքայելյանը: