ՀԳՄ ԱՍՄՈՒՆՔԻ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

ՀԳՄ ԱՍՄՈՒՆՔԻ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի դահլիճում ՀԳՄ ասմունքի թատրոնը հրավիրել էր ներկայացնելու բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի պոեզիայից նմուշներ՝ թատերականացված։ Ելույթ ունեցան թատրոնի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, դերասաններ Ռուզաննա Հախնազարյանը և Դավիթ Գասպարյանը։

Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Ասմունքի թատրոնի ստեղծման գաղափարը, որը պետք է հանրահռչակի ժամանակակից գրականության նմուշներ։ Ապա արժևորեց Հենրիկ Էդոյան ստեղծագործողին։

Նաև ՀԳՄ-ի անունից հնչեց դատապարտման խոսք և աշխարհի գրողներին ուղղված հորդոր՝ դատապարտելու Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումը։

Ներկայացվեց բանաստեղծի տարբեր տարիների գրական ստեղծագործությունները։ Ապա ելույթ ունեցավ բանաստեղծը և պատասխանեց հարցերին։

Թատրոնը պարբերաբար կներկայացնի ժամանակակից գրականություն հանրապետության տարբեր դահլիճներում։

                                                                                                          ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ