«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 3-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության և «Մեծն Ներսես» բարեսիրական  կազմակերպության  «Հանուն հայի հարատևման» 2026 թ. գրական մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Թեմի Ազգային առաջնորդարանի հովանավորությամբ 2023 թ.-ից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց մրցանակակիրներին՝  նշելով ավանդույթ դարձող մրցանակաբաշխության կարևորությունը ժամանակակից գրողներին աջակցելու և նրանց նոր ստեղծագործությունները  ընթերցողներին ներկայացնելու առումով:  Նա կարևորեց նաև անցյալ տարվա մրցանակակիրների ստեղծագործությունների ժողովածուի հրատարակումը, որը կազմել և խմբագրել է Լիլիթ Գալստյանը: Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Թեմի առաջնորդ Տ. Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանն իր խոսքում նշեց. «Դարերէն եկած եւ դարեր գնացող մեր գոյութեան մնայուն, հարազատ պահապանները հայ գրողներն են։ Ինչպէս եկեղեցին հաւատքի տաճարն է, նոյնպէս մեր մտքի եւ լոյսի տաճարն այս տունն է։ Ուրախ եմ, որ «Հանուն հայի հարատևման» մրցանակաբաշխութիւնը հաստատուեցաւ։ Պատգամը խորն է, եւ վստահ եմ, որ ան ակօսներ պիտի բանայ մեր կեանքին մէջ, ուր պիտի ցանուին նորանոր սերմեր»:

 «Մեծն Ներսես»  բարեսիրական կազմակերպության  տնօրեն Տիգրան Գալստյանը ներկայացրեց մրցանակակիրներին՝ նշելով, որ ավելացվել է նաև դրամատուրգիայի անվանակարգը: Գրականագետ, բ.գ.թ., հանձնաժողովի անդամ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց հանձնաժոովի աշխատանքների մասին՝ հավաստելով, որ մրցանակները տրվել են ներկայացված աշխատանքների համակողմանի դիտարկմամբ և նշելով ներկայացված ստեղծագործությունների տարեցտարի նկատելի բարձրարժեքության մասին, որը վկայում է տպագրված անթոլոգիան: Էդվարդ Միլիտոնյանը, Տ. Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը  և Տիգրան Գալստյանը հանձնեցին մրցանակները:

Մրցանակներ շնորհվեցին արձակ, պոեզիա, դրամատուրգիա և մանկապատանեկան անվանակարգերում: Տրվեցին հետևյալ մրցանակները.

Արձակ

1-ին մրցանակ                                Նորեկ Գասպարյան                     

2-րդ – 3-րդ մրցանակ                    Հերմինե Ավագյան            

2-րդ – 3-րդ մրցանակ                    Հասմիկ Կարապետյան    

Հատուկ մրցանակ                          Հրանուշ Սուքիասյան     

Պոեզիա

1-ին  մրցանակ                                Վարդ Արծափէ (Վարդուհի Գևորգյան)

2-րդ  մրցանակ                                Ռոբերտ Եսայան               

3-րդ մրցանակ                                 Ալիսա Բաղդասարյան     

Հատուկ մրցանակ                          Խաչիկ Մանուկյան            

Հատուկ մրցանակ                          Հայկ Սիրունյան                 

Դրամատուրգիա

1-ին մրցանակ                                 Էլֆիք Զոհրաբյան             

2-րդ մրցանակ                                 Հակոբ Հարության             

3-րդ մրցանակ                                 Հովիկ Վարդումյան                       

Մանկապատանեկան

1-ին մրցանակ                                Ռոլանդ Շառոյան              

2-րդ – 3-րդ մրցանակ                     Պերճուհի Ավետեան                    

2-րդ – 3-րդ մրցանակ                    Սաթենիկ Ղազարյան                   

Հատուկ մրցանակ                          Սերժ Մանուկյան              

Հատուկ մրցանակ                          Ալվարդ Հովսեփյան