«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հուլիսի 16-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության «Հանուն հայի հարատևման» 2025 թ. գրական մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ԱՄՆ Արևելյան շրջանի Ազգային առաջնորդարանի հովանավորությամբ 2023 թ.-ից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց մրցանակակիրներին՝ նշելով, որ մրցանակաբաշխությունը կարևոր է ոչ միայն գրողներին աջակցելու, այլև ՝ հեղինակներին և նրանց նոր ստեղծագործությունները ընթերցողներին ներկայացնելու առումով: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, թարգմանչուհի Լիլիթ Գալստյանը խոսեց մրցանակաբաշխության նախապատմութան մասին, որը նախաձեռնել են Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան Թեմի առաջնորդ Տ. Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանի հետ: Նա կարևորեց մրցանակը, որովհետև մրցանակաբաշխության հիմքում ստեղծագործելու ունակությունն է ու թեմաներն են՝ հայրենիքը, հողը, հավատը, որոնք հայ մարդու հավերժության առհավատչյան են: Լ.Գալստյանը ներկայացրեց իր կազմած և խմբագրած «Հանուն հայի հարատևման» 2024 թ. մրցանակաբաշխության մրցանակակիր գրողների ստեղծագործությունների տպագրված ժողովածուն: Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Թեմի Ազգային առաջնորդարանի դիվանապետ Վարդան Մատթէոսեանն իր ելույթում նշեց, որ ուրախ է ավանդույթ դարձող մրցանակաբաշխության համար, որը Հայաստան – Սփյուռք կազմակերպված հարաբերությունների մեջ Սփյուռքի կողմից հայ գրողների կողքին լինելու հաճելի զգացողություն է պարգևում: Էդվարդ Միլիտոնյանը, Վարդան Մատթէոսեանը և «Մեծն Ներսես» ԲՀԿ տնօրեն Տիգրան Գալստյանը մրցանակները հանձնեցին մրցանակակիրներին:
Շնորհվեցին հետևյալ մրցանակները.
Արձակ
Առաջին մրցանակ Աշոտ Հովսեփյան
Երկրորդ մրցանակ Ներսես Խառատյան
Երրորդ մրցանակ Նանե
Խրախուսական Ժաննա Հակոբյան
Պոեզիա
Առաջին մրցանակ Նորայր Գրիգորյան
Երկրորդ մրցանակ Հակոբ Հարություն
Երրորդ մրցանակ Սամվել Կոսյան
Ալիսա Բաղդասարյան
Մանկապատանեկան
Առաջին մրցանակ Շանթ Մկրտչյան
Երկրորդ մրցանակ Գագիկ Խաչատրյան
Երրորդ մրցանակ Ալվարդ Հովսեփյան
Խրախուսական Սաթենիկ Ղազարյան