«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ


«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Փետրվար, 2024

ՀՀ Գրողների միությունը և  «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը  հայտարարում են  «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար

ՆՊԱՏԱԿԸ            Օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին  ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։

ԹԵՄԱ                 Հայրենիքը, հայ մարդն  ու ընտանիքն իբրև արարող և միավորող ուժ, հայ ինքնության, ազգային նվիրումի և հարատևման աղբյուր։

ԳՐԱԿԱՆ ԺԱՆՐԵՐ  Ներկայացվում են անտիպ (ոչ մի կերպ չհրապարակված) ստեղծագործություններ հետևյալ երեք ժանրերում՝

  1. Արձակ- վիպակ կամ երեք պատմվածք /մինչև 40 էջ/
    1. Պոեզիա – պոեմ կամ բանաստեղծական շարք /մինչև 15 էջ/
    2. Մանկապատանեկան- հեքիաթ, պատմվածք կամ բանաստեղծական շարք /մինչև 15 էջ/

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ Յուրաքանչյուր ժանրում չորս մրցանակային տեղ

Առաջին ՝ յուրաքանչյուրին  180 000 դր․

Երկրորդ՝ յուրաքանչյուրին  120 000 դր․

Երրորդ՝ յուրաքանչյուրին    100 000  դր

Խրախուսական՝ յուրաքանչյուրին 80 000 դր

ԺԱՄԿԵՏ              Աշխատանքներն ընդունման վերջնաժամկետ`  15.05.2024։

                               (Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ անվանակարգում)։

                               Աշխատանքներն ընդունվում են տպագիր, երեք օրինակից, փակ ծրարով, վրան կեղծանուն։

ԳՈՐԾԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ  ՀՀ Գրողների միություն, գործերի կառավարչություն՝  Հեղինե Նազարյանին։ Հեռ.` 010- 56-45-70 (երկուշաբթի- ուրբաթ` ժամը 11:00-15:00)

ԺՅՈՒՐԻ          Յոթ հոգի

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ   Հայաստանի Գրողների միությունում  հունիսի 21-ին, ժամը 12։30-ին։