«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Գրողների միությունը և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Հանուն հայի հարատևման» ամենամյա գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար։
Նպատակը` օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործությունները։
Թեման՝ հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքը իբրև արարող և միավորող ուժ հայ ինքնության, ազգային նվիրումի և հարատևման աղբյուր։
Ներկայացնել անտիպ (ոչ մի կերպ չհրապարակված) ստեղծագործություններ՝ հետևյալ չորս ժանրերում՝
Արձակ-վիպակ կամ երեք պատմվածք/մինչև 40 էջ/
Դրամատուրգիա – մինչև 40 էջ
Պոեզիա -պոեմ կամ բանաստեղծական շարք/մինչև 15 էջ/
Մանկապատանեկան – հեքիաթ, պատմվածք կամ բանաստեղծական շարք /մինչև 15 էջ/
Յուրաքանչյուր ժանրում նախատեսված է 4 մրցանակային տեղ՝
1-ին՝ յուրաքանչյուրին 200 000 դր․
2-րդ՝ յուրաքանչյուրին 140 000 դր․
3-րդ՝ յուրաքանչյուրին 120 000 դր.
Հատուկ մրցանակ՝ յուրաքանչյուրին 100 000 դր.։
Աշխատանքներն ընդունման վերջնաժամկետ` 12.06.2026 (յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայանալ միայն մեկ անվանակարգում)։
Աշխատանքներն ընդունվում են տպագիր, երեք օրինակից, փակ ծրարով, վրան՝ կեղծանուն։
Գործերը հանձնել Հայաստանի գրողների միություն, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00, հեռախոս՝ 56-45-70։
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՝ Հայաստանի Գրողների միությունում հուլիսի 3-ին, ժամը 14։00-ին։



