Հանդիպում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում անվանի բանաստեղծներ Էդուարդ Միլիտոնյանի և Հենրիկ Էդոյանի հետ

Հոկտեմբերի 17-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից անվանի բանաստեղծներ Էդուարդ Միլիտոնյանի և Հենրիկ Էդոյանի հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր Անգլերենի թարգմանության ամբիոնի պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը։

Բակալավրիատի 4-րդ կուրսի 6-րդ խմբի թարգմանիչ ուսանողները ներկայացրին Հենրիկ Էդոյանի և Էդուարդ Միլիտոնյանի բանաստեղծությունները և դրանց անգլերեն թարգմանությունները, որոնք շատ ոգևորված ունկնդրեցին և բարձր գնահատեցին ներկաները։ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանն առաջարկեց ստեղծագործական համագործակցություն սկսել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի գրողների միության միջև` նպաստելու երիտասարդ թարգմանիչների կայացմանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։ Բանաստեղծները մի շարք գրքեր նվիրեցին ուսանողներին և համալսարանին, նաև որպես հիշարժան օրվա խորհուրդ` գրքեր ստացան Դիանա Համբարձումյանից և նրա ուսանողներից։ Հանդիպմանը ներկա էին ԹՄՀ ֆակուլտետի դեկան Քրիստինե  Դադյանը,   Անգլերենի թարգմանության և Անգլերենի ամբիոնի ղեկավարներ Քրիստինա Հարությունովան ու Գայանե Եղիազարյանը, դասախոսներ և բազմաթիվ ուսանողներ։ Հանդիպումն անցավ անկեղծ և ջերմ միջավայրում. գոհ էին թե´ հյուրերը, թե´ ուսանողները