ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂԻ ՀԵՏ

Հուլիսի 9-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց Քուվեյթից ժամանած ՀԳՄ սփյուռքահայ անդամ Կիրակոս Գույումճեանի հետ: Նրանք զրուցեցին Սփյուռքի և Հայաստանի խնդիրների, գրական կապերի ու սփյուռքում բնակվող հայ գրողների գործունեության մասին:  Կիրակոս Գույումջյանը Էդվարդ Միլիտոնյանին նվիրեց վերջերս Քուվեյթում տպագրված իր «Յուշագրական պատառիկներ» գիրքը: Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձան  Երևանում կայանալիք գրքի շնորհանդեսին և նրա կազմակերպման համար Գրողների միության օժանդակությանը: