Հայտարարություն

Հայտարարություն

ՀԳՄ Կանոնադրության 3-րդ հոդվածի 3.5 կետի համաձայն, «Անդամությունը կարող է ժամանակավոր կասեցվել կամ դադարեցվել, եթե ՀԳՄ անդամը երկու տարի անդամավճար չի մուծում»։

Ի գիտություն Կանոնադրության սույն կետը չպահպանած բոլոր ՀԳՄ անդամների, հայտնում ենք, որ մինչև ս/թ. դեկտեմբերի 1-ը անդամավճարի նախորդ տարիների պարտքը չվճարելու դեպքում, նշված անդամների վերաբերյալ հարցը կքննարկվի այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում և կկատարվի կանոնադրության պահանջներից բխող համապատասխան որոշում։

ՀԳՄ  ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻ

ՀԳՄ նոր «Տեղեկատու»-ի հրատարակման նպատակով, հայտնում ենք ՀԳՄ բոլոր անդամներին՝ ՀԳՄ էլ. փոստի հասցեին wua34@mail.ru ուղարկել կամ էլ. կրիչով փոխանցել իրենց համառոտ կենսագրականները և տպագրած գրքերի ցանկը և լուսանկար (ժամկետը՝ մինչև ս/թ դեկտեմբերի 25-ը )։