Հայտարարություն

Հայտարարություն

Տեղեկացնում ենք Հայաստանի գրողների միության այն անդամներին, որոնք ս.թ. հունվարի 1-ի դրությամբ չեն մուծել ՀԳՄ անդամության տարեկան վճարները, շտապեն կատարել իրենց այդ պարտականությունը, քանի որ ՀԳՄ Կանոնադրության 3-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, կազմակերպության այն անդամը, որը երկու տարի անընդմեջ չի վճարում անդամավճար, ( … ) Վարչության կողմից զրկվում է անդամությունից կամ ժամանակավորապես կասեցվում է նրա անդամությունը։ Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով։

ՀԳՄ  ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ