Հայտարարություն

Ս.թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ռուս ականավոր գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովի հիշատակին: Համերգին կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական վոկալ երաժշտության գոհարներ, կկատարեն Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային թատրոնի մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ) և Արփինե Կալինինան (դաշնամուր): Համերգը նախաձեռնել է կոմպոզիտոր, ՌԴ ՛՛Տրիումֆ՛՛ մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան:
Մուտքն ազատ է: