ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը հայտարարում է Արցախի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման թեմայով պատմվածքի մրցանակաբաշխություն։

Մրցանակները սահմանվել են հետևյալ գումարային չափերով.

  • 1-ին մրցանակ – 165 000 դրամ
  • 2-րդ մրցանակ – 100 000 դրամ
  • 3-րդ մրցանակ – 75 000
  • Բացի դրամական մրցանակներից սահմանվել են նաև պատվոգրեր։

Մրցանակաբաշխության պարտադիր պայմաններն են.

ա) ներկայացված նյութերը պետք է լինեն անտիպ և գրված լինեն հայերեն

բ) ընդունվում են միայն ՀԳՄ անդամների պատմվածքները

գ) պատմվածքի համար սահմանվում է մինչև 15 էջ, յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք։

Նյութերի ընդունման վերջնաժամկետ` 30 ապրիլի 2024 թ.։

Գործերը հանձնել տպագիր, երեք օրինակից, Հայաստանի գրողների միություն, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00, հեռախոս՝ 56-45-70։

Մրցանակի արժանացած պատմվածքները կտպագրվեն «Գրական թերթ»-ում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ