Հայտարարություն

Հայտարարություն

Հայաստանի գրողների միությունը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ հայտարարում են «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն» հետևյալ անվանակարգերով՝ արձակ, պոեզիա, մանկապատանեկան գրականություն (անտիպ)՝ յուրաքանչյուրի համար սահմանելով երեք մրցանակ.

պոեզիա – 1-ին, 2-րդ, 3-րդ,

արձակ – 1-ին, 2-րդ, 3-րդ,

մանկապատանեկան գրականություն

(արձակ, պոեզիա) – 1-ին, 2-րդ, 3-րդ։

Պոեզիայի համար ներկայացնել մինչև 7 բանաստեղծություն։

Արձակի համար՝ 3 պատմվածք՝ ընդհանուր 10 էջի սահմաններում։

Մանկապատանեկան գրականության համար՝ մինչև 7 բանաստեղծություն կամ 3 պատմվածք՝ ընդհանուր 10 էջի սահմաններում։

Ստեղծագործություններն ուղարկել Հայաստանի գրողների միության էլ. փոստին (wua34@mail.ru) կամ ներկայացնել Հայաստանի գրողների միություն (Բաղրամյան 3)՝ ՀԳՄ մշակույթի բաժին, Կարինե Մեսրոպյանին (յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-ից 15.00-ը), մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը։

Մրցանակները կհանձնվեն ս.թ. հոկտեմբերին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ