ՀԱՅՈՍԸ ՔԱՐԹԼՈՍԻ ՄԱՍԻՆ

Հայոսը Քարթլոսի մասին
Հրատարակվել է Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» ժողովածուն, որն ամփոփում է Վրաստանի և վրաց գրականության վերաբերյալ հեղինակի բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները և վրաց գրողների ստեղծագործությունների թարգմանություններ: Հիշատակվում են հայ-վրացական մշակութային կապերի առանցքն ամրակայած Սայաթ-Նովայի, Թումանյանի, Իսահակյանի, Փարաջանովի և այլ մեծանուն արվեստագետների գործունեության բարեկամական շառավիղները:Ստեղծագործությունների մի մասը տպագրվել է Էդվարդ Միլիտոնյանի նախորդ գրքերում և կան վերջին ժամանակներում թղթին հանձնած գրվածքներ: Ժողովածուում ներառված են նաև էսսեներ, որոնք ներկայացնում են Հայաստանի գրողների միության և Վրաստանի գրողների միության այժմյան համագործակցությունը. հայ գրողների մասնակցությունը Պոեզիայի միջազգային փառատոնին Վրաստանում և վրաց գրողների մասնակցությունը երիտասարդ հայ գրողների համաժողովին Հայաստանում: Գիրքը հրատարակվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Կյանքը դարավոր հարևանի հետ շարունակվում է և գիրը բարի արձագանք է ապրում:



