ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

Հայկական ազգագրական պատկերներ
Սեպտեմբերի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչյան ընկերակցության ընդհանուր քարտուղար Հրայր Ճէպէճեանի հետ: Ներկայացվեց նրա «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գիրքը, որ հրատարակվել է Բեյրութում: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, գրականագետ, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Գալստյանը, «Մաշտոց» համալսարանի մանկավարժութեան եւ լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Միքայէլ Հաճեանը, մանկավարժ, հոգեբան, «Տաթև» զարգացման կենտրոնի ուսուցչուհի Ալինա Առուշանեանը, գրքի խմբագիր Արտա Ճէպէճեանը: Ելույթ ունեցողները նշեցին, որ գիրքը կարևոր տեղեկատվական աղբյուր է սփյուռքահայության, տարբեր երկրներում բնակվող հայերի ու հայկական մշակույթի մասին: Հրայր Ճէպէճեանը շնորհակալություն հայտնեց Գրողների միությունում գիրքը ներկայացնելու, հնչած ելույթների և իր կատարած աշխատանքի գնահատանքի համար: