ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆ

         ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆ

86 տարեկանում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, 1975 թվականից ՀԳՄ անդամ Համլետ Կարճիկյանը:

Հ. Կարճիկյանը ծնվել է 1936 թ. ապրիլի 26-ին, Երևանում։ 1959 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը, 1977 թ.՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի դասընթացները։ 1960 թվականից աշխատել է ՀՀ հրատարակչական համակարգում («Լույս», «Սովետական գրող», «Նաիրի», «Հայաստան»), ՀԳՄ¬ում, ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության, գրահրատարակչության և պոլիգրա‎ֆիայի վարչությունում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ 1959 թվականից սկսած լույս է ընծայել քնարական բանաստեղծությունների /,,Գարնանամուտ,, , ,,Երևանյան սոնատ,, , ,,Կամգ առ, մոլորակ,, , ,,Սիրտ բանական,, և այլն/, թարգմանական /սերբերենից, բուլղարերենից և այլն/ մեկուկես տասնյակից ավելի ժողովածուներ, կազմել և հրատարակել է հայ և օտարազգի գրողների ստեղծագործությունները։ Գրական-մշակութային բեղմնավոր գործունեության համար արժանացել է պետական և մշակութային մի շարք պարգևների ու մրցանակների՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի /2011/,  ՀՀ վարչապետի հուշամեդալի /2011/, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի /2006/, ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակի /«Սիրտ բանական» ժողովածուի համար, 1989/, Հայպետկոմի «Աշխատանքի վետերան» մեդալի  /հրատարակչական բեղմնավոր գործունեության համար, 1987/:

Բազմավաստակ գրող, թարգմանիչ, մշակութային գործիչ Համլետ Կարճիկյանի հիշատակը միշտ վառ կմնա նրա գրչընկերների, մտերիմների ու հարազատների, նրա արվեստը սիրողների ու գնահատողների սրտերում:

Հոգեհանգիստը՝ փետրվարի 17-ին ժամը 18-00-ից  – 20.00, «Ռոդոնտա» սգո սրահում, Դավիթ Բեկ 83:

Թաղումը՝ նույն տեղից  փետրվարի 18-ին ժամը 14-00-ին:

                                                 Հայաստանի գրողների միության վարչություն