ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ -100

ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ -100
Սեպտեմբերի 23-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ արձակագիր, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն: Հանդիսությունը կազմակերպվել էր ՀԳՄ-ի և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ: Հանդիսությունը սկսվեց Կարպիս Սուրենյանի լուսանկարների տեսաշարի ցուցադրությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, գրականագետ, բ.գ.դ. Պետրոս Դեմիրճյանը: Ելույթ ունեցողները խոսեցին Կարպիս Սուրենյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին՝ բարձր գնահատելով նրա ներդրումը հայ գրականության մեջ՝ որպես արձակագիր և թարգմանիչ: Կարպիս Սուրենյանի որդին՝ Հովհաննես Սարկավագյանը շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների և հանդիսության կազմակերպման համար: Հանդիսությունը վարում էր Գայանե Սամվելյանը: Նա ընթերցեց հատվածներ Կարպիս Սուրենյանի ստեղծագործություններից և թարգմանություններից: