Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
«Հայ­րե­նիք ստեղ­ծե­լը հե­րո­սութ­յուն է, Հայ­րե­նիք շե­նաց­նե­լը՝ ա­ռա­քի­նութ­յուն». կար­դա­ցի 28 հա­մա­րի ավտո­բու­սում, սո­վո­րա­բար հայ­տա­րա­րութ­յուն-գո­վազդ­նե­րին հատ­կաց­րած տե­ղում, մեծ տա­ռա­չա­փով գրված եր­կու տողն ու դեռ չհասց­րած զար­մա­նալ վա­րոր­դի, թե չգի­տեմ ում, նա­խա­ձեռ­նութ­յան վրա, կար­դա­ցի եր­րորդ տո­ղը՝ Վազ­գեն Կա­թողի­կոս: Հա­յացքս, որ այլ դեպ­քում պի­տի սա­հեր-անց­ներ, քա­րա­ցավ-մնաց. ու միա­ժա­մա­նակ մի քա­նի միտք խուռ­նե­րամ սկսե­ցին պտտվել՝ աս­տի­ճա­նա­բար ի­րենց գա­լա­րապ­տույ­տի մեջ առ­նե­լով այդ պա­հի ու­շադ­րութ­յունս (հար­կա­վոր կան­գա­ռը բաց չթող­նեմ) և անց­յա­լի հու­շը… Անց­յալ դա­րի 70-ա­կան­ներն էին, ես՝ ու­սա­նող, ու ե­թե ոչ ա­մեն կի­րա­կի, գո­նե մե­կու­մեջ պի­տի գնա­յի Էջ­միա­ծին, ա­ռա­վոտ­յան պա­տա­րա­գին: Շատ ջա­հել էի և շատ էի սի­րում կի­րակ­նօր­յա եր­կար քնե­լը, բայց մյուս օ­րե­րից էլ շուտ էի արթ­նա­նում, որ հաս­նեմ, չու­շա­նամ: Ա­սեմ՝ մո­լե­ռանդ հա­վա­տաց­յալ էի՝ հի­մա էլ չեմ (բայց հա­վատս ա­մուր է), գնում էի, ո­րով­հետև գի­տեի՝ տա­ճա­րում, ինձ­նից ոչ հե­ռու, Կա­թո­ղի­կոսն է, Վազ­գեն Կա­թո­ղի­կո­սը, ով ինձ (հա­վա­տա­ցած եմ, այն օ­րե­րին` բո­լո­րի՛) հա­մար սուրբ էր իր մտքե­րով, ա­րարք­նե­րով, իր հա­յաց­քով. ով մեկ ան­գամ բախտ է ունեցել ար­ժա­նա­նա­լու այդ հա­յաց­քին, ընտր­յալ է: Մտո­վի այն օ­րե­րի մեջ էի, երբ այս օ­րը ե­կավ ու խե­թեց. «Վեր­ջին ան­գամ ե՞րբ­ ես ե­ղել ե­կեղե­ցում»: Ա­ռանց վա­րա­նե­լու պա­տաս­խա­նե­ցի. «Միայն հո­գե­հան­գիստ­նե­րի ժա­մա­նակ»… Ու որ հո­գիս չպղտոր­վի՝ նո­րից հա­յացքս գնաց-մեխ­վեց՝ «Հայ­րե­նիք ստեղ­ծե­լը հե­րո­սութ­յուն է, Հայ­րե­նիք շե­նաց­նե­լը՝ ա­ռա­քի­նութ­յուն»: Հայ­րե­նիք ստեղ­ծե­ցի՞նք: Ստեղ­ծե­ցի՛նք: Պա­տե­րազ­մի ու է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մի, մշտատև հույ­սի ու ժա­մա­նա­կա­վոր հու­սալք­ման, զրա­հագ­նացք­նե­րի վրա Ա­զա­տու­թ­յան հրա­պա­րակ տար­վող փակ դա­գաղ­նե­րի ու նո­րա­ծին­նե­րի բա­րուր­նե­րում դրված տա­քաց­րած ա­վա­զի բար­ձիկ­նե­րով… Ու­րե՞մն… հա­յացքս պոկ­վում-գնում է զննե­լու ավ­տո­բու­սում նստած­նե­րին: Հա­յաց­քիս մեջ հաս­տատ մեծ հար­գանք կա, նրան­ցից ա­մեն մե­կը այդ Ստեղ­ծու­մին մաս­նակ­ցել է, ան­գամ, ա՜յ, էն ջա­հե­լը, որ քսան տա­րե­կան էլ չկա: Հե­տո նա­յում եմ վա­րոր­դի թի­կուն­քին ու, չգի­տեմ ին­չու, բայց գի­տեմ, որ ա­զա­տա­մար­տիկ է ե­ղել, կռվել է ու հի­մա էլ կռիվ է ա­նում, վկան՝ այս տո­ղե­րը, և ե­թե սկզբում կաս­կա­ծում էի, հի­մա հա­մոզ­ված եմ, որ ի՛նքն­ է այս խոս­քը տվել տան ջա­հե­լին, որ հա­մա­կար­գի­չով հա­վա­քի, հե­տո տպի, և ինքն է բե­րել, կպցրել այն­տեղ, որտեղ սո­վո­րա­բար հայ­տա­րա­րութ­յուն-գո­վազդ է: Պատ­կե­րը է­լի խա­թա­րեց այս օ­րը՝ խե­թե­լով. «Ե­ռաբ­լուր չգնա­ցիր, որ տես­նեիր՝ ինչ­պես էին Հայ­րե­նիք ստեղ­ծած-զոհ­ված­նե­րի ծնող­նե­րը ոտ­քով բարձ­րա­նում, իսկ նրանց կող­քով, փայ­լին տա­լով ու փնչաց­նե­լով, սու­րում էին թան­կար­ժեք մե­քե­նա­նե­րը, ու մե­կի մտքով չան­ցավ՝ կանգ­ներ, գո­նե մի ծնո­ղի իր հետ վերև բարձ­րաց­ներ»… Պա­տաս­խան չու­նեմ, ու չեմ էլ կա­րող նա­յել Կա­թո­ղի­կո­սի խոս­քե­րին՝ ա­մա­չում եմ, ինձ հա­մար, որ Ե­ռաբ­լուր չգնա­ցի, այդ մե­քե­նա­նե­րում նստած­նե­րի հա­մար, որ գո­նե մի ծնո­ղի ի­րենց հետ վերև չբարձ­րաց­րին… Ինքս ինձ­նից նե­ղա­ցած, կառ­չում եմ ի­րենց գա­լա­րա­պտույ­տի մեջ ա­ռած մտքե­րից ա­ռա­ջի­նին, ի՞նչ­ է ու­զում ինձ ա­սել… Որ ա­վե­լի հեշտ է հե­րոս լի­նել, քան ա­ռա­քի­նի՞: Հայ­րե­նիք շե­նաց­նե­լու ա­ռա­քի­նութ­յու­նը կյան­քի զո­հա­բե­րում չի պա­հան­ջում (երկ­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան զար­գաց­ման, մրցու­նակ տնտե­սութ­յուն ստեղ­ծե­լու հա­մար հրակ­նա­տը կրծքով ծած­կե­լու պետք չկա): Հայ­րե­նիք շե­նաց­նե­լու ա­ռա­քի­նութ­յու­նը տա­ժա­նա­կիր կեն­ցաղ-ա­ռօր­յա­յով ապ­րել չի պա­հան­ջում (սո­ցիա­լա­կան, գո­նե նվա­զա­գույն, ար­դա­րութ­յան սանդ­ղակ ա­պա­հո­վե­լու հա­մար մութ ու ցրտի մեջ նստե­լու կա­րիք չկա): Ու­րեմն՝ ի՞նչ… Կա­րե­լի է դի­մա­նալ, մարդ մնալ պա­տե­րազ­մի, շրջա­փակ­ման մեջ ու հաղ­թել,- և նա­հան­ջել, չմարդ դառ­նալ ու պարտ­վել խա­ղաղ օ­րե­րի՞ն…
Ինչ լավ է, որ իմ կան­գառն է, ու պի­տի իջ­նեմ, կախ­ման կե­տե­րի մեջ թող­նե­լով միտքս, ո­րով­հետև… Ի­հար­կե, շա­րու­նա­կել կա­րող եմ, և այդ շա­րու­նա­կութ­յու­նը մի նոր հոդ­ված կլի­նի, «շրխկան-հրա­պա­րա­կա­խո­սա­կան», ինչ­պես ա­սում էինք 90-ա­կան­նե­րի «Գա­րունի» խմբագրությունում: Բայց չեմ ու­զում շա­րու­նա­կել, ո­րով­հետև Հայ­րե­նիք ստեղ­ծե­լուց հե­տո պար­տութ­յունդ խոս­տո­վա­նե­լը մա­հից ծանր է…
Կան­գա­ռից մինչև տուն է­լի մտքեր ե­կան ու խառ­նե­ցին հո­գիս, ու ես ինձ փոր­ձում էի խա­ղա­ղեց­նել, հույ­սի խա­րիսխ ընտ­րե­լով մեր նոր սերնդին, ո­րը գու­ցե հե­րոս լի­նե­լու կա­րիք չու­նի, քա­նի որ լավ-վատ, Հայ­րե­նիք նրանց կփո­խան­ցենք, իսկ, այ, ա­ռա­քի­նի ան­պայ­մա՛ն կ­լի­նի, ո­րով­հետև մեր եր­կի­րը շե­նա­նա­լու շատ մեծ կա­րիք ու­նի… Ու միայն տուն մտնե­լուց հե­տո մտքովս ան­ցավ՝ իսկ այդ խոս­քը ի­րո՞ք ­Վազ­գեն Կա­թո­ղի­կո­սինն էր: Բայց ես միայն ժպտա­ցի այդ դա­վա­դիր մտքի­կին՝ ա­սե­լի­քը կարևոր­վում է Ա­ՍՈ­ՂՈՎ: