ՄԵՐ ԽՈՍՔԸ

ԽՈՍՔԻ ԿՇԻՌԸ

Ի սկզբանե էր բանն։

Նրա մեջ սերն է Արարչի։ Մարդիկ առանց նորամուծությունների չեն կարող ապրել, սիրուն դյուրին խառնեցին անհանդուրժող, անհարգալից, վիրավորական և թշնամական հավելումներ։

Այսօր մեր հանրային կյանքում, սոցցանցերում եռում է հայհոյալից կիրքը։ Խոսքի ազդեցության դաժան բնույթի մասին շատ քչերն են մտածում։

Գրողն ի՞նչ պիտի հորդորի նախ իրեն, ապա մեծավորին (ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, ԱԺ խոսնակ, նախարարներ, պաշտոնյաներ) ու փոքրավորին (մնացյալիս)՝ կշռադատել խոսքը, զգալ նրա թողած հետևանքները, նամանավանդ, եթե խոսում ենք ժողովրդին հուզող խնդիրներից, համահայկական արժեհամակարգի հիմքերի մասին՝ պետականության, Հայ Առաքելական եկեղեցի, լեզու, մշակույթ, պատմություն։

Այս ամենի միասնականությունն է կամք և ուժ հաղորդում հայ ժողովրդին։ Այլապես մեր աղճատվածությունը գոհություն է հաղորդում և ագրեսիայի է մղում մեզ թշնամաբար դիտողներին։

Աստված բոլորիս հետ։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ