ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՕՋԱԽԻՆ

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՕՋԱԽԻՆ

      Սրտանց ողջունում եմ  Հայաստանի գրողների միության համագումարի պատվիրակներին։

Հիրավի մեր բարդ, սատանայական ժամանակներում, ինչպես երբեք, կարևոր և պահանջված է հասարակական, և առաջին հերթին նրա ստեղծագործական կազմի համախբումը։ Գրողնտրը, ինչպես միշտ, հանդիսանում են ժողովրդի ակնկալիքների արտահյտիչները, նրա ձգտումների ուղեցույցները, հիշողությունների պահապանները, նրա խիղճը։ Նրանց կոչումն է լինել զգոն կամերտոն և պատասխան լայն դիապազոնով հնչեցնել սրտահույզ դուդուկից, եթե պետք է, մինչև տագնապի զանգ։ Այդ ամտնը հայ գրողները ունեն, ունեցել են և միշտ կունենան։

     Մաղթում եմ համագումարի մասնակիցներին բարեկամական մթնոլորտ, արդյունավետ աշխատանք, հաճելի ընկերական շփումներ։

    Պավել Չերկաշին

բանաստեղծ, ՌԳՄ անդամ, ՀԳՄ պատվավոր անդամ

Հայաստանի գրողների մխության նախագահ

 պարոն Էդվարդ Միլիտոնյանին

      Ռուսաստանյան գրողների միության վարչությունը ջերմորեն ողջունում է հայ գրողների հերթական 20-րդ համագումարը։ Բարձր ենք գնահատում ձեր արգասավոր գործունեությունը, մեր բազմամյա ստեղծագործական սերտ կապերը։

     Մենք բազմիցս մասնակցել ենք ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների միջոցառումներին, որոնք անց էին կացվում Երևանում և Ծաղկաձորում, Օշականում՛՛ Հայաստանում Առաջին միջազգային պետական փառատոնին «Սկզբում եղել է բառը» (2013 թ․) կապված «Սուրբ թարգմանչաց օրվա» տոնակատարության հետ՛ հայ ու ռուս գրողների փոխադարձ թարգմանությամբ։

     Մաղթում ենք նորանոր հաջողություններ, ցանկանում ենք շարունակել և զարգացնել մեր վաղեմի կապերը։

     Հարգանքով և անկեղծ համակրանքով

Սվետլանա Վասիլեն

Ռուսաստանյան գրողների միության առաջին քարտուղար