Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 85-ամյակը

Մարտի 28-ին, Ավ. Իսահակյանի անվան  ԿԳ-ի դահլիճում  տեղի ունեցավ    հոբելյանական  ցերեկույթ՝  նվիրված  բանաստեղծ, արձակագիր, մանկագիր՝  Լիպարիտ  Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:

 Հոբելյանական  ցերեկույթին բացման  խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան  ԿԳ»  ՀՈԱԿ-ի տնօրեն  Հասմիկ Կարապետյանը:

Ցուցադրվեցին հատվածներ «Լոռեցի տղան կամ Մենախոսություն հողի, մարդու և աշխարհի հետ» ֆիլմից, որը  Լիպարիտ Սարգսյանի մասին կենսավավերագրական ֆիլմ է և նկարահանվել է  Ավ.Իսահակյանի անվան  գրադարանի  Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների  բաժնի կողմից: Ելույթներով հանդես եկան ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր  Հովիկ Վարդումյանը, «Բողբոջներ» ստուդիայի/որը երկար տարիներ ղեկավարել է Լիպարիտ Սարգսյանը/ անդամ Նարեկ Առաքելյանը:

Գեղարվեստական կատարումներով հանդես եկավ գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը: Հնչեցին բանաստեղծի բառերով գրված  երգեր «Զատիկ» վոկալ համույթի կատարմամբ/  գեղ.ղեկավար  կոմպոզիտոր  Լիլիթ Համբարձումյան/: Բանաստեղծի մանկական ստեղծագործություններից  ընթերցեցին Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի  3-րդ դասարանի սաները:  Միջոցառման ավարտին իր շնորհակալական խոսքով հանդես եկավ բանաստեղծի որդին՝ Տիգրան Սարգսյանը:

Միջոցառումը  վարեց  Հասարակական կապերի և միջոցառումների  բաժնի աշխատակցուհի  Հռիփսիմե Մարդոյանը:

Նյութի աղբյուրը՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարան