ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 1986 թ.

Ծնվել է 1949 թ. հունիսի 15-ին, Կամոյում (այժմ` ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ): Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացները: Աշխատել է մամուլում, եղել հանրապետական ռադիոյի սեփական թղթակիցը Սևանի ավազանում, «Ավանգարդ» թերթի արվեստի ու գրականության բաժնի վարիչը: Հանրապետական գրական մամուլում պարբերաբար տպագրվում են նրա բանաստեղծությունները և թարգմանություններ: Հայ անվանի շատ կոմպոզիտորներ (Կ. Օրբելյան, Ալ. Աճեմյան, Ռ. Ամիրխանյան, Ա. Սաթյան, Մ. Վարդազարյան և ուրիշներ) բազմաթիվ երգեր են ստեղծել բանաստեղծի տեքստերով: Համագործակցում է նաև քրոջ` դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանի հետ: Համատեղ թողարկել են «Խաչված սրտեր» ձայնասկավառակը (2003 թ.): Լ. Բլբուլյանի խոսքերով ծնված երգերի ընտրանին տեղ է գտել «Արևոտ անձրև» ձայնասկավառակում:
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, ՀԳՄ Համահայկական գրական հիմնադրամի տնօրեն, Գրողների միությունների միջազգային ընկերակցության նախագահության անդամ, հանդիսանում է նաև Գավառի պետական համալսարանի խորհրդի անդամ:
Շուրջ 15 բանաստեղծական գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Բոյիդ մեռնեմ, Եր., 2011:
2. Եղանակներ, Եր., 2010:
3. Քառյակներ, Եր., 2008:
4. Գիրք սիրո, Եր., 2004:
5. Քեզ սերն է ծնել, Եր., 1979:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Վլադիմիր Իսաչև, Սիրո ճանապարհով, Եր., 2014։
2. Վլադիմիր Սիլկին, Ռուսական քամի, Եր., 2013։
3. Իվան Պերեվերզին, Հյուսիսային ծաղիկներ, Եր, 2011:
4. Վլադիմիր Վիսոցկի, Ես, ինչ խոսք, ետ կգամ, Եր, 1997:
5. Մարինա Վլադի, Վլադիմիր կամ ընդհատված թռիչք,Եր., 1993:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:
2. 2009 թ. արժանացել է ՀԳՄ «Վաստակի համար» մեդալի:
3. 2008 թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի:
4. 2005 թ. արժանացել է Գրողների միությունների միջազգային ընկերակցության Ոսկե մեդալի:
5. 1996 թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի տարվա դափնեկրի կոչման:

Հասցե՝ Երևան 79, Նոր Նորքի 5-րդ զանգված, Մ. Գալշոյան 18, բն. 38
հեռ. բն. 64-25-77, բջջ. 093-54-02-55 Էլ. փոստ՝ levonb@rambler.ru