ԼԱՐԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2009 թ.

Ծնվել է 1951 թ. օգոստոսի 25-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։
Աշխատել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հրատարակչությունում, հանրային ռադիոյում, ինչպես նաև Անանիա Շիրակացի համալսարանում։
Հայաստանի ժուռնալիստների միության, Ժուռնալիստների միջազգային միության, Ին‎ֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ է։ Արևմտահայերենից արևելահայերեն է փոխադրել Քեմալ Յալչընի «Սիրտս քեզնով է խայտում» և Դորա Սաքանյանի «Զմյուռնիա 1922 թիվ» գրքերը։

ԵՐԿԵՐ

1. Երեք օրից հետ կգամ, մամ, Եր., 2012։
2. Հավատարիմ ինքնությանը, Եր., 2011։
3. Փշալարով շուլալված խաչ, Եր., 2005։
4. Աղի համը, Եր., 2005։
5. Ես տեսա իմ երկիրը, Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1999 թ. արժանացել է միջազգային ԱՐՏ փառատոնի մրցանակի։

Հասցե՝ Երևան 08, Դավիթ-Բեկի 50,
հեռ.՝ բն. 45-93-73