ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 1989թ.

Ծնվել է 1942թ. մայիսի 24-ին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ԵՊՀ ասպիրանտուրան։ Աշխատում է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնում (1969թ.-ից)։ ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գրականագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահն է (2000թ.-ից)։ Հեղինակ է 12 գրքի, դպրոցական դասագրքերի (համահեղինակ), մեկ բուհական ձեռնարկի, 70-ից ավելի գիտական հոդվածների։

ԵՐԿԵՐ

1. Ե. Չարենց (ուսումնասիրություններ), Եր., 2012։
2. Գրական հորիզոններ, Եր., 2008
3. Ուրվագծեր արդի հայ գրականության, Եր., 2006։
4. Անդրադարձներ, Եր., 2002։
5. Հայ գրականագիտության պատմություն, Եր., 1986։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալի։
2. 2011 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
3. 2009 թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։
4. 2002թ. գրաքննադատության, մամուլում տպագրված հոդվածաշարերի համար արժանացել է ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակի։

Հասցե՝ Երևան 62, Նոր Նորքի 2-րդ զանգված,
շենք 25Ա (18), բն. 25,
հեռ. բն. 64-68-08, աշխ. 55-43-01։