ԹԱՐՅԱՆ – ՄԽԻԹԱՐՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ «ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Թարյան – Մխիթարյան ընտանիքի
«Հայրենանվեր» գրական մրցանակաբաշխությունը
Փետրվարի 12-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Թարյան-Մխիթարյան ընտանիքի
«Հայրենանվեր» գրական մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց մրցանակաբաշխության կարևորության մասին և շնորհակալություն հայտնեց Թարյան-Մխիթարյան ընտանիքին, մասնավորապես, միջոցառմանը ներկա Անահիտ Թարյանին այն նախաձեռնելու համար: Նա խոսեց Մնացական Թարյանի գրական գործունեության, ինչպես նաև Նվեր Մխիթարյանի մեկենասության մասին: Ելույթ ունեցան մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, հրատարակիչ Վան Արյանը և «Նորք» ամսագրի խմբագիր Լիլիթ Հովսեփյանը: Էդվարդ Միլիտոնյանը և Նորեկ Գասպարյանը մրցանակները հանձնեցին մրցանակակիրներին: Տրվեցին հետևյալ մրցանակները.
ԱՐՁԱԿ
Հակոբ Հարությունին «Է վանքի կոչնակը» գրքի համար – 1-ին մրցանակ
Հովիկ Վարդումյանին «Բաժանարար գիծ» գրքի համար – 2-րդ մրցանակ
Կիմ Գաբրիելյանին «Սև ծիծեռնակ» գրքի համար – 3-րդ մրցանակ
ՊՈԵԶԻԱ
Անդրանիկ Կարապետյանին «Հետհաշվարկ» գրքի համար – 1-ին մրցանակ
Զավեն Բեկյանին «Բութը» գրքի համար – 2-րդ մրցանակ
Ռոլանդ Շառոյանին «Անցյալը ներկա կամ…» գրքի համար – 3-րդ մրցանակ
«Հայրենանվեր» հատուկ մրցանակներ տրվեցին
Դարիկոյին «Գոյիմաստ» գրքի համար
Հրանուշին «Լուսադարձ» գրքի համար .
Գևորգ Թումանյանին «Հնձած խոտ» գրքի համար
ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ
Գուրգեն Խանջյանին «Կոնցերտ թավջութակի և կիթառի համար
Թորգոմա տուն. Հայկ» գրքի համար – 1-ին մրցանակ
ՄԱՆԿԱԿԱՆ
Ալվարդ Հովսեփյանին «Երեք խնձոր ընթրիքին» գրքի համար – 2-րդ մրցանակ
Գոհար Գալստյանին «Գունդուչիկը դպրոցում» գրքի համար – 3-րդ մրցանակ
Սուրեն Դավթյանին «Ես աշխարհ եմ աշխարհի մեջ» գրքի համար –3-րդ մրցանակ
Սաթենիկ Ղազարյանին «Ես վիշապ ունեմ» գրքի համար – 3-րդ մրցանակ
Մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմամբ «Հայրենանվեր» հատուկ մրցանակ շնորհվեց Անահիտ Թարյանին՝ հայրենանվեր գործունեության համար։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին ստացած մրցանակների համար:
ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնի ներկայացմամբ հնչեցին բանաստեղծություններ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանը և Ռուզաննա Հախնազարյանը արտասանեցին Մնացական Թարյանի և Անահիտ Թարյանի բանաստեղծություններից: Անահիտ Թարյանի «Мне имя-женщина» ռուսերեն գրքից բանաստեղծություններ ընթերցեց բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը: Գիրքը ռուսերեն են թարգմանել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանը և Կոնստանտին Շաքարյանը: Անահիտ Թարյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և իր գրքերից նվիրեց ներկաներին:



