«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում գրողները հանդիպում են ունեցել Էրեբունի թանգարանում

«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում գրողները հանդիպում են ունեցել Էրեբունի թանգարանում

«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում գրողներ Արևշատ Ավագյանը, Անուշ Վարդանյանը, Գագիկ Դավթյանը, Հովիկ Վարդումյանը ևՇանթ Մկրտչյանը գրական հանդիպում են ունեցել Էրեբունի թանգարանում:
Հանդիպման սկզբում ելույթ ունեցավ բանաստեղծ Անուշ Վարդանյանը: Նա ներկայացրեց գրողներին և իր խոսքում ասաց, որ մեծ ուրախությամբ են մասնակցում «Եվրոպական թանգարանային գիշերներ» միջազգային միջոցառմանը:
«Էրեբունի թանգարանը մեր Երևան քաղաքի ծննդյան վկայականն է և համար 1 թանգարանն է, որ պետք է այցելի զբոսաշրջիկը, »- ասաց Ա. Վարդանյանը: Այնուհետև կարդաց բանաստեղծություն, որը ձոն էր կործանված քաղաքակրթություններին:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանը խոսեց Երևան քաղաքի և Էրեբունի ամրոցի մասին: Նա իր ելույթում նշեց , որ Երևան քաղաքն ավելի հին է, քան Էրեբունի ամրոցը և ունի 7000 տարվա պատմություն:
Բանաստեղծ Գագիկ Դավթյանը կարդաց մի բանաստեղծություն, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:
Ուշագրավ էր Հովիկ Վարդումյանի ելույթը նվիրված իր ազատամարտիկ ընկերոջը, որը զոհվել էր նռնակները ձեռքին:
Բանաստեղծ Շանթ Մրտչյանը կարդաց իր գրած և թարգմանական բանաստեղծություններ՝:
Այնուհետև ելույթ ունեցավ թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Նա ներկայացրեց թանգարանի այդ օրվա միջոցառումների շարքը. Ազգագրական երգեր ու պարեր, վավերագրական ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև Մամուլյանի կողմից կազմակերպած խոհարար վարպետների պատրաստած «Ուրարտական ուտելիքները» (սիսեռ, ոսպ, ածիկ):
Գյուրջյանը շնորհակալություն հայտնեց գրողներին և առաջարկեց հաճախ կազմակերպել նման հանդիպումներ:
Հանդիպման վերջում գրողները թանգարանին նվիրեցին իրենց գրքերը: