Էդվարդ Միլիտոնյան. «Ստեղծագործական միությունների սեփականության դեմ որեւէ մեկը չի կարող վեր կենալ եւ օրենքի սուրը ճոճել»

Էդվարդ Միլիտոնյան. «Ստեղծագործական միությունների սեփականության դեմ որեւէ մեկը չի կարող վեր կենալ եւ օրենքի սուրը ճոճել»

Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան անշարժ գույքի վերաբերյալ դատական նիստում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ամփոփիչ ճառում ասաց. «Ես այս տարիների ընթացքում հասկացա, որ մեր դատաիրավական դաշտում հսկայական բացեր կան եւ շատ մասնագետներ ուղղակի ուշադիր չեն հետեւում այդ գործերին։ Դա իմ անձնական կարծիքն է։ Ես գրող եմ, այդ ամենի մասին գրել եմ եւ էլի գրելու եմ։ Բացահայտ է, ամբողջ երկիրը գիտի, որ ստեղծագործական միությունները առանձնահատուկ միություններ են եղել։ 1990-ականներին ես հատուկ հանդիպել եմ այն ժամանակվա Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Եվ նա ասում էր. «Այ սիրելիս։ Ո՞վ չգիտի, որ դրանք պետական չեն»։ Գրողների միության աշխատանքներում, այդ թվում՝ աշխատավարձերում, նորոգում եւ այլն, պետական միջոցներ չեն ներգրավվել, եթե, իհարկե, պետությունը հարկ չի համարել որոշակի աջակցություն ցույց տալ որպես օժանդակություն։ Օ-ժան-դա-կու-թյուն։
Ինչ վերաբերում է Գրական ֆոնդին, ապա խնդրում եմ ծանոթ լինել 1934 թվականին։ Երբ հիմնադրվել է ՍՍՀՄ գրողների միությունը, նրան զուգահեռ հիմնվել է ՍՍՀՄ գրական ֆոնդը, որը նշված է ոչ պետական կառույց։ Այն ընդգրկում էր ոչ միայն ապրող գրողների հոնորարներից տոկոսներ, այլեւ դասականների։ Հայաստանի բաժանմունքը եւս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/09/24/1582201/

© 1998 – 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից