ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ ՌՈՒՍԵՐԵՆ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ ՌՈՒՍԵՐԵՆ
Մոսկվայի «Книжный мир» հրատարակչությունում «Диалог» մատենաշարով լույս է տեսել Էդվարդ Միլիտոնյանի «Звёздное молоко» («Աստղային կաթ») գիրքը: Գրքում ներառված են Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունները «Կենաց ծառ» և Գետի դասը» ռուսերեն հրատարակված գրքերից, ինչպես նաև տարբեր տարիների գրքերից ստեղծագործությունների թարգմանություններ: Բանաստեղծությունները ռուսերեն թարգմանել են Պյոտր Վեգինը, Վյաչեսլավ Կուպրիյանովը, Վլադիմիր Պալչիկովը, Տատյանա Միխայլովսկայան, Ալբերտ Նալբանդյանը, Գեորգի Կուբատյանը, Գուրգեն Բարենցը, Անահիտ Թադևոսյանը և Կոնստանտին Շաքարյանը: Գրքի «Հոգեհարազատություն» առաջաբանի հեղինակը վերջերս կյանքից հեռացած բանաստեղծուհի, թարգմանչուհի, մոսկվաբնակ Նինա Գաբրիելյանն է: Գիրքը ձևավորվել է Էդ.Միլիտոնյանի գծանկարներով: Գրքում այլ գրվածքների հետ ներկայացված են Պուշկինի ու Չարենցի, Տոլստոյի ու Սարյանի, Մանդելշտամի ու Պաստեռնակի, Ախմատովայի ու Ցվետաևայի, Մայակովսկու, Օկուջավայի և այլ հանրահայտ գրողների մասին գրած Էդվարդ Միլիտոնյանի ստեղծագործությունները: Գրքում տպագրվել է Յուրի Նավոյանի ղեկավարած «Диалог» հասարակական կազմակերպության «Հրատարակչական դիվանագիտություն» գիտական և մշակութային-կրթական ծրագիրը ներկայացնող հավելվածը, որտեղ ներկայացված են «Диалог» մատենաշարով տարբեր տարիներին հրատարակված գրքերը: Գիրքը հրատարակվել է 500 տպաքանակով:



