Երկու գրքի շնորհանդես

Երկու գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաք որին հաջորդում է Սեր Պոեզիա» և Բորիս Վիանի «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» գրքերի շնորհանդեսը: Թարգմանիչը ֆրանսահայ գրող Կարեն Խուրշուդյանն է: Գրքերը հրատարակվել են  «Արմավ» հրատարակչությունում: Ելույթ ունեցան  Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը,  բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, գրողներ Նաիրա Աբրահամյանը և Ռուզաննա Խաչատրյանը: Գրքերից ստեղծագործություններ ընթերցեցին Արամ Հովհաննիսյանն ու Գայանե Սամվելյանը: Ավարտին ելույթ ունեցավ Կարեն Խուրշուդյանը: Միջոցառումը վարում էր Լիլիթ Եղիազարյանը: