«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ», 9. 2016

«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ», 9. 2016
Լույս է տեսել «Լիտերատուրնայա գազետա» թերթի «Երկիր Նաիրի» հավելվածի 9-րդ թողարկումը: Հավելվածը բացվում է «Ավարայրի ճակատամարտը` հայոց ոգու հաղթանակ» խորագրով փոքրիկ խմբագրականով: Առաջին էջում տեղ է գտել նաև Զորի Բալայանի «ՄԱԿ-ը կարիք ունի հիմնարար փոփոխությունների» հոդվածը՝ շարունակվելով 2-րդ էջում: Տպագրության ընթացքում է հայ-ռուսական բարեկամության առնչություններն արտացոլող «Ռուսական աշխարհը հայկական սկզբնաղբյուրներում» գիրքը, որից քաղվածքներ են ներկայացված: Հայկական սփյուռքի կյանքն արտացոլված է Օվսաննա Բաղումյանի «Հայն ամենուր հայ է» ծավալուն հոդվածում: Աելիտա Դոլուխանյանի «Ոսկե դարի ստեղծողներից մեկը» նյութը նվիրված է Փավստոս Բուզանդի գործունեությանը: Միաժամանակ էջում, Մ. Գևորգյանի գրաբարից թարգմանությամբ, տպագրվել են հատվածներ Բուզանդի «Հայոց պատմությունից»: 5-րդ էջն ամբողջությամբ զբաղեցրել է Ռուբեն Հովսեփյանի «Ոսկու շուկայում» պատմվածքը` Ի. Մարգարյանի թարգմանությամբ: Հավելվածում պոեզիան ներկայացված է Արևշատ Ավագյանի (թարգմ.՝ Ե. Սոլոնովիչ), Նանեի (թարգմ.՝ Կ. Լազարևա), Անատոլի Հովհաննիսյանի (թարգմ.՝ Ա. Նալբանդյան), Էդուարդ Հարենցի (թարգմ.՝ Գ. Բարենց), Նելլի Սահակյանի, Աննա Պոլետաևայի, Հարություն Հովակիմյանի (թարգմ.՝ Ա. Թադևոսյան) բանաստեղծական շարքերով: Մշակույթի բաժնում ընդգրկվել են Իրինա Աբրոյանի «Երբ պարում են զինվորները» և «Երաժիշտները՝ հանուն խաղաղության» հոդվածները: Հավելվածի ձևավորումներում ներկայացված են հայ անվանի նկարիչների ստեղծագործություններից, մասնավորապես՝ Գրիգոր Խանջյանի «Ավարայրի ճակատամարտը» և Մարտին Ակոչլյանի «Հայաս-տանի ծաղկուն սարերը»:
Պատասխանատու խմբագիր՝ Լիա Իվանյան, խմբագիր՝ Անաստասիա Երմակովա: