ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ ստեղծագործողների  մրցանակաբաշխություն

Նոյեմբերի 6-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ  ՀԳՄ և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համատեղ մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ողջունելով ներկաներին ասաց. «Անցյալ տարի ՀԲԸՄ-ի հետ հիմնադրվեց  մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների  մրցանակաբաշխությունը և հաջողությամբ շարունակվում է: Այս տարի մասնակցել են ավելի քան 20 երիտասարդներ, որոնցից  հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույնները»: Նա երիտասարդներին մաղթեց հաջողություններ  և իրենց տաղանդը աշխատանքով զարգացնելու կարողություն:

ՀԲԸՄ ներկայացուցիչ Հովհաննես Եորդեկյանն իր խոսքում  նշեց. «Մեզ  համար մեծ ուրախություն, գոհունակություն և պատիվ է Հայաստանի գրողների միության  հետ երկրորդ տարին անընդմեջ  իրականացնել այս նախագիծը: Նպատակն է՝ երիտասարդ գրողներին քաջալերել, խանդավառել ու ոգևորել, որպեսզի ստեղծագործեն և մտնեն գրական անդաստան»: Նա շնորհավորեց մրցանակակիրներին և ստեղծագործական վերելք մաղթեց: Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանն ու  Հովհաննես Եորդեկյանը մրցանակները հանձնեցին մրցանակակիրներին: Մրցանակներ ստացան.
     Պոեզիա

Հայկ Սիրունյան –1-ին մրցանակ

Վովա Արզումանյան  – 2-րդ մրցանակ

Արմենուհի Ավետիսյան,  Լևոն Բեժանյան և Արման Վարդանյան  – 3-րդ մրցանակ

Արձակ

Հասմիկ Կարապետյան  – 1-ին մրցանակ

Նարե Հարոյան  – 2-րդ մրցանակ

Աննա Հակոբյան – 3-րդ մրցանակ