ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՀԱՎԱՔ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՀԱՎԱՔ

Հոկտեմբերի 15-20-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կազմակեպվելու է մինչև 27 տարեկան երիտասարդ գրողների հանրապետական հավաք: Այս տարի հավաքի

ծրագիրը հարստանալու է: Ստեղծագործական միությունների նախագահների հետ (կոմպոզիտորների, նկարիչների, թատրոնի և կինոյի) կա պայմանավորվածություն՝ մասնակից  դարձնել նաև վերոնշյալ  ասպարեզների երիտասարդ ստեղծագործողներին: Հավաքի օրերին կբացվի մասնակից նկարիչների նկարների ցուցահանդես, կցուցադրվեն երիտասարդների ֆիլմեր, կլինի կոմպոզիտորների համերգային երեկո և թատերական հանդես: Գրողները կընթերցեն իրենց ստեղծագործությունները, նաև կքննարկվեն  առանձին խմբերում: Հավաքի ժամանակ տեղի կունենա նոր գրքերի շնորհանդես: Կամփոփվի Հայաստանի գրողների միության և Հայ բարեգործական ընդհանուր միության համատեղ հայտարարած մրցույթի արդյունքները և կտրվեն մրցանակները: Մինչև 27 տարեկան գրողներին հիշեցնում ենք՝ ստեղծագործություններն ուղարկել Հայաստանի գրողների միության էլ.փոստին (wua34@mail.ru) կամ ներկայացնել Հայաստանի գրողների միություն (Բաղրամյան 3)՝  ՀԳՄ մշակույթի բաժին, Կարինե Մեսրոպյանին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 11.00-15.00), մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը: