ԵՐԲ ԱՐՑԱԽԸ ՊԱՇԱՐՎԱԾ ԷՐ

ԵՐԲ ԱՐՑԱԽԸ ՊԱՇԱՐՎԱԾ ԷՐ

Հոկտեմբերի 30-ին ՀԳՄ կլոր սրահում արցախցի գրողների ստեղծագործությունների «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուի ներկայացումն էր: Գրքում ներառված էին Արցախի շրջափակման ընթացքում գրողների գրած ստեղծագործությունները, այն կազմվել էր  Արցախի գրողների միության համագործակցությամբ: Ելույթներ ունեցան ՀԳՄ նախագահ, գրքի կազմող և խմբագիր Էդվարդ Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն  Անուշ Վարդանյանը, որտեղ տպագրվել էր գիրքը և Արևշատ Ավագյանը: Արցախի, շրջափակման ծանր օրերի ու գրքի մասին խոսեցին Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը, արցախցի գրողներ Կիմ Գաբրիելյանը, Սոնա Համբարձումը, Դավիթ Միքայելյանը, Ռոբերտ Եսայանը և Նվարդ Ավագյանը: