«Դրվատանքի մագաղաթ» մրցանակը՝ Վարուժան Ոսկանյանին

«Դրվատանքի մագաղաթ» մրցանակը՝ Վարուժան Ոսկանյանին

Սեպտեմբերի 23-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց Ռումինիայի գրողների միության նախագահ, արձակագիր Վարուժան Ոսկանյանին: Էդվարդ Միլիտոնյանը Վարուժան Ոսկանյանին հանձնեց  Հայաստանի գրողների միության ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միության համատեղ սահմանած ամենամյա «Դրվատանքի մագաղաթ» մրցանակը: Վարուժան Ոսկանյանն արժանացել է 2024 թ. մրցանակին՝ «Լավագույն արձակագիր» անվանակարգում: Վ. Ոսկանյանը և Էդ. Միլիտոնյանը խոսեցին Հայաստանի և  Սփյուռքի ընդհանուր խնդիրների, սփյուռքում, և մասնավորապես՝ Ռումինիայում իրականացվող հայապահպանման աշխատանքների,  հայ – ռումինական գրական կապերի զարգացման, հայ և ռումինական  գրականության թարգմանության հարցերի, Ռումինիայում տեղի ունեցող գրական փառատոներին հայ գրողների մասնակցության, համագործակցութան, ինչպես նաև ապագա ծրագրերի շուրջ: