«ԴԱՐ 21» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«ԴԱՐ 21» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբերի 19-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի  և Հայաստանի գրողների միության «ԴԱՐ 21» մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ «Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ-ի մրցանակաբաշխությունն իրականացվում է 2007թ.-ից, սկզբում տրվում էր լավագույն վեպի համար, իսկ հետագայում ընդլայնվեց մրցանակաբաշխության ժանրերի քանակը: Հայտարարված մրցանակաբաշխությանը մասնակցել են 40-ից ավելի գրողներ, որոնցից մրցանակներ են ստացել 16 հոգին»: Էդ. Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի հայերի միությանը ՀԳՄ-ի հետ համագործակցության և կազմակերպվող մրցանակաբաշխության համար, որ նպաստում է գրականության զարգացմանը, գրքերի տպագրությանը և գրողների հանրահռչակմանը: Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը փոխանցեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ողջույնը, ասելով, որ «Ռուսաստանի հայերի միության աշխատանքները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով և բավական շատ ծրագրեր են իրականացվում նաև Հայաստանում: Ավանդույթ է դարձել ՀԳՄ-ի համագործակցությամբ կազմակերպվող մրցույթը: Գրողներին խրախուսելն ու նրանց ստեղծագործությանը խթանելը կարևոր է Ռուսաստանի հայերի միության համար, առավել ևս այսօր, երբ Հայաստանն առերեսվում է բազմաբնույթ մարտահրավերների»:  Էդվարդ Միլիտոնյանն ու Ավետ Ադոնցը հանձնեցին  մրցանակները:

Արձակի ժանրում՝

1-ին մրցանակ – չի շնորհվել

2-րդ մրցանակ –  Աշոտ Հովսեփյան

2-րդ մրցանակ – Ալիս Հովհաննիսյան

3-րդ մրցանակ – Նարինե Կռոյան

3-րդ մրցանակ – Ներսես Խառատյան

Խրախուսական – Կարինե Ռաֆայելյան

Պոեզիայի ժանրում՝

1-ին մրցանակ  – Նորայր Գրիգորյան

2-րդ մրցանակ – Խաչիկ Մանուկյան

3-րդ մրցանակ  – Անդրանիկ Կարապետյան

Խրախուսական – Գագիկ Սարոյան

Խրախուսական – Հասմիկ Սարգսյան

Մանկապատանեկան գրականություն  ժանրում՝

1-ին մրցանակ – չի շնորհվել

2-րդ մրցանակ – Նանե

2-րդ մրցանակ – Արմենուհի Սիսյան

3-րդ մրցանակ – Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյան

Խրախուսական – Էլֆիք Զոհրաբյան

Խրախուսական – Զավեն Պետրոսյան